Գլխավոր Լրահոս

Նախկին պաշտոնյան ԵՄ-ից խարդախությամբ հափշտակել է շուրջ 972 մլն դրամ․Դատախազություն

Նախկին պաշտոնյան ԵՄ-ից խարդախությամբ հափշտակել է շուրջ 972 մլն դրամ․Դատախազություն

Ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյան ԵՄ-ից խարդախությամբ հափշտակել է շուրջ 972 մլն դրամ։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Ֆինանսների նախարարության Եվրոպական միության հետ աշխատանքների համակարգման բաժնի նախկին ղեկավար Հ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով ԵՄ Հայաստանյան գրասենյակի աշխատակից Մ.Պ.-ի, ԵԱՀԿ գրասենյակների աշխատակիցների և այլ անձանց հետ, ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված մրցույթներում տարբեր հասարակական կազմակերպությունների միջոցով կեղծ դրամաշնորհային ծրագրեր ներկայացնելով և դրանց արդյունքում հաղթող ճանաչվելով, 2009-2014-ի ընթացքում Եվրոպական միությունից 16 դրվագով խարդախությամբ հափշտակել է շուրջ 972 մլն դրամ:

Հ.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 18.04.2003-ին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (16 դրվագ) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (14 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է միջազգային հետախուզում:

2025-ի դեկտեմբերի 9-ին դատախազը հաստատել է Հ.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:

Դատարանին ներկայացվել է միջնորդություն՝ քրեական վարույթին մասնակցելուց խուսափող մեղադրյալ Հ.Գ.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու վերաբերյալ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում