Գլխավոր Լրահոս

«Գաղտնի»՝ ՍիվիլՆեթի, «բաց»՝ Civic-ի համար. ԱԱԾ-ն ընտրովի է տրամադրում Եզրաս արքեպիսկոպոսի գործը

«Գաղտնի»՝ ՍիվիլՆեթի, «բաց»՝ Civic-ի համար. ԱԱԾ-ն ընտրովի է տրամադրում Եզրաս արքեպիսկոպոսի գործը

«Քաղաղաքացիական պայմանագրին» պատկանող civic.am-ը դեկտեմբերի 19-ին հրապարակել է Ազգային անվտանգության ծառայությունից ստացած փաստաթղթեր, որոնցով, իրենց պնդմամբ, հաստատվում է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) հետ։

«Պաշտոնական փաստաթղթեր ԱԱԾ-ից. Կտրիճի եղբայր Եզրասը հավաքագրվել է սովետական ԿԳԲ-ի կողմից և ստացել «Կարո» ծածկանունը, հիմա էլ կապեր է պահպանում օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ»,- գրել է civic.am-ը։ 

Լրատվամիջոցը հրապարակել է փաստաթուղթ, որում նշված է, թե Մկրտիչ Գրիգորիի Ներսիսյանը 1986-ին հավաքագրվել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի կողմից։ 

#CivilNetCheck-ը չի ստուգել հրապարակված փաստաթղթի իսկությունը. և հնարավոր չէ ասել արդյոք այն իրական է։ Սակայն հատկանշական է, որ շուրջ մեկուկես ամիս առաջ մենք դիմել էինք ԱԱԾ՝ հարցնելով, թե արդյոք կառույցը տիրապետում է տեղեկատվության Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ գործակալ լինելու վերաբերյալ։ 

Այն ժամանակ ԱԱԾ-ն մերժել էր տրամադրել որևէ տեղեկություն։ Հոկտեմբերի 30-ին ստացված պատասխան գրության մեջ կառույցը հղում էր արել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքին՝ պնդելով, որ պահանջվող տվյալները դասվում են պետական գաղտնիքի շարքին և ունեն գաղտնիության համապատասխան դրոշմագրեր։

Էկրանապատկերում՝ ԱԱԾ-ի մերժման գրությունը #CivilNetCheck-ին

Իր պատասխանում ԱԱԾ-ն նշել էր, որ հայցվող տեղեկատվությունը վերաբերում է այլ անձի անձնական կյանքին և ենթակա չէ տրամադրման, քանի որ դրա հրապարակումը կարող է խախտել մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը։ 

Հոկտեմբերի սկզբին Civic.am-ը հրապարակել էր «անանուն նամակ», որտեղ նշվում էին նույն տվյալները՝ «Կարո» ծածկանունը և հավաքագրման մանրամասները։ Այն ժամանակ հոդվածում բացակայում էին պաշտոնական փաստաթղթերը կամ հղումները։

Civic.am-ից ու ՀԺ-ից՝ ԱԺ ամբիոն. Եզրաս արքեպիսկոպոսի մասին վարչապետի պնդումների անապացույց աղբյուրները

Հոկտեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից կրկնեց այդ պնդումները՝ հղում անելով «մամուլում եղած» տեղեկություններին։ Երբ #CivilNetCheck-ը փորձեց ճշտել վարչապետի հայտարարության հիմքերը, կառավարությունից հստակ պատասխան չստացվեց, իսկ ԱԱԾ-ն, ինչպես նշվեց, հրաժարվեց մեկնաբանել։

Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին Փաշինյանի պնդումները հենվում են իր կայքերի վրա 

Ստացվում է, որ նոյեմբերին Եզրաս Ներսիսյանի ենթադրյալ գործակալական անցյալը համարվում էր պետական գաղտնիք և պաշտպանված անձնական տվյալ, իսկ դեկտեմբերին՝ իշխանական լրատվամիջոցի հարցման դեպքում, այդ նույն տվյալները դարձել են հանրային և բաց։ 

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում