Գլխավոր Լրահոս

Պուտինը պատրաստ է երկխոսություն վարել Մակրոնի հետ․ Պեսկով

Պուտինը պատրաստ է երկխոսություն վարել Մակրոնի հետ․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկխոսություն վարել Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հետ․ այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Նա խոսել է Պուտինի հետ զրուցելու պատրաստակամության մասին։ Այստեղ շատ կարևոր է, հավանաբար, հիշել այն, ինչ նախագահը ասաց ուղիղ եթերի ժամանակ։ Նա նույնպես հայտնել է Մակրոնի հետ երկխոսություն վարելու պատրաստակամության մասին։ Հետևաբար, եթե կա փոխադարձ քաղաքական կամք, ապա դա կարելի է միայն դրականորեն գնահատել», - նշել է Պեսկովը։

Նա ավելացրել է, որ երկու պետությունների առաջնորդների հնարավոր շփումները պետք է լինեն միմյանց դիրքորոշումները հասկանալու փորձ, այլ ոչ թե դասախոսություններ կարդալ։

Հուլիսին Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդները երեք տարվա ընթացքում առաջին հեռախոսազրույցն են ունեցել։ Նրանք քննարկել են ուկրաինական հակամարտությունը, Թեհրանի և Թել Ավիվի միջև լարվածությունը, ինչպես նաև ամերիկյան հարվածները Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Կողմերը համաձայնություն էին ձեռք բերել շարունակել շփումները Մերձավոր Արևելքի վերաբերյալ դիրքորոշումների համակարգման համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում