Գլխավոր Լրահոս

Թուրք պաշտոնյաներն այցելել են Հայաստանի սահմանային անցակետ

Թուրք պաշտոնյաներն այցելել են Հայաստանի սահմանային անցակետ

Թուրքիան Հայաստանին սահմանակից Ալիջանի անցակետում (Մարգարա կամրջի հարևանությամբ) տեխնիկական ստուգումներ է սկսել, հայտնում է թուրքական Yeşiliğdir կայքը։ Այսօր հրապարակված լուրում կայքը նշում է, որ արագացել են երկու երկրների միջև սահմանային անցակետերի բացման աշխատանքները։ 

Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ տեխնիկական բնույթի հարցերի համար անցակետ են մեկնել թուրք մի շարք պաշտոնյաներ այդ թվում՝ Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը, միգրացիայի հարցերով ղեկավար՝ Հուսեյն Քյոքը, Ազգային պաշտպանության նախարարության հաղորդակցության հարցերի փոխղեկավար Ահմեդ Համդի Աթաչը։

«Առաջին փուլում նախատեսվում է բեռնափոխադրումների տարանցում Հայաստանի և Թուրքիայի սահմանները միմյանց կապող Ալիջանի անցակետով և Մարգարայի կամրջով, իսկ հետագա գործընթացներում՝ ուղևորափոխադրումներ»,- գրում է թուրքական կայքը։

Ըստ աղբյուրի՝ Ալիջանի երթուղու համար նախատեսվում է նաև լրացուցիչ ճանապարհի կառուցում, որի նպատակն է կապել Քարաքոյունլու շրջանը Զագեզուրի ճանապարհին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դեկտեմբերի 16-ին անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել էր 2026-ի սկզբին խորհրդանշական քայլեր անելու մասին։

«‎Ադրբեջանի հետ երկխոսությանը զուգահեռ մենք Հայաստանի հետ կարգավորման գործընթաց ենք վարում: Տա Աստված, հաջորդ տարվա սկզբին որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկենք»,- ասել էր Էրդողանը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում