Ադրբեջանի Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ պետական մեղադրողը 18 տարվա ազատազրկում է պահանջել Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանի համար։ Նա մեղադրվում է ահաբեկչական հարձակում նախապատրաստելու համար։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նիստի ընթացքում լսվել են վկաների ցուցմունքները։ Բացի այդ, դատարանին են ներկայացվել նախաքննության փուլում դեպքի վայրում իրականացված Ավանեսյանի հարցաքննության տեսագրությունները։ Պետական մեղադրողը միջնորդել է Ավանեսյանին մեղավոր ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներով։
Դատախազը պահանջել է Կարեն Ավանեսյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման, որը նա պետք է կրի հատուկ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։ Դատարանը լսել է կողմերի փաստարկները և որոշել հաջորդ նիստը նշանակել դեկտեմբերի 25-ին։
Դիտեք նաև՝
Civilnet











