Գլխավոր Լրահոս

Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը

Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահի  տեղակալ Վախթանգ Միրումյանը

Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը։ Նախկին պաշտոնյային ձերբակալել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված գործողությունների շրջանակում։

«ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է ՊԵԿ ևս մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյա: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,- հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

***

Օգոստոսին ձերբակալվել էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը։

Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման հոդվածներով։ Նա կալանավորվել էր օգոստոսի 8-ին՝ երկամսյա ժամկետով, իսկ հոկտեմբերի 7-ին նրա կալանքի ժամկետը մեկ ամսով երկարացվել էր։ Նոյեմբերին նրա խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում