Գլխավոր Լրահոս

Վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը

Վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը

Վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը երկրի տարածքից։ Համապատասխան որոշումը հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստին։ Որոշման  նպատակն է՝ կանխել Սևանա լճի կենսապաշարների սպառումը և ապահովել ձկնատեսակի բնական վերարտադրությունը։ 

Գործադիրի այս որոշումը հիմնավորվում է պարենային անվտանգության և կենսաբազմազանության պահպանման հրամայականով, քանի որ, չնայած վերջին տարիներին սիգի կենսազանգվածի կայունացմանը, պաշարների ներկայիս մակարդակը դեռևս չի հասել օպտիմալ գիտական շեմին։ 

Մասնավորապես, եթե 2025-ի համար սահմանվել է 1123 տոննա արդյունագործական որսի չափաքանակ, ապա գիտական տվյալները փաստում են, որ լճի էկոհամակարգի բնականոն վիճակի համար անհրաժեշտ է հասնել շուրջ 10,000 տոննա ընդհանուր պաշարի։ 

Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ միջազգային շուկայում ձկնկիթի բարձր արժեքը ստեղծում է մարդածին մեծ ճնշում և սպառողական վերաբերմունք, ինչը կարող է վտանգել ձկնատեսակի վերարտադրության փուլը, որը սովորաբար տևում է նոյեմբերից մինչև փետրվար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում