Ադրբեջանի Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանին 16 տարվա ապօրինի ազատազրկման է դատապարտվել․ հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Պետական մեղադրողը 18 տարվա ազատազրկում էր պահանջել Ավանեսյանի համար։
58-ամյա Կարեն Ավանեսյանը մեղադրվում է սեպտեմբերի 14-ին ահաբեկչական գործողություն իրականացնելու փորձի մեջ` ճիշտ այն օրը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում այցելում էր համալսարանական կլինիկայի բացմանը։
Civilnet











