Գլխավոր Լրահոս

ՊՆ պաշտոնատար անձինք զորամասից վառելիք են հափշտակել․ նրանց նկատմամբ մեղադրանք է ներկայացվել

ՊՆ պաշտոնատար անձինք զորամասից վառելիք են հափշտակել․ նրանց նկատմամբ մեղադրանք է ներկայացվել

ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալը նույն զորամասի պահեստապետի հետ նախնական համաձայնությամբ, իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, խմբով կատարել են խոշոր չափերի դիզելային վառելիքի հափշտակություն: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։ 

Նախաքննությամբ պարզվել է, որ զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալը 700 լիտր դիզելային վառելիքի ավելցուկը չի մուտքագրել պահեստ, այլ այն վաճառելու և գնորդ գտնելու նպատակով դիմել է նույն զորամասի դասակի հրամանատարին, որից հետո նշված վառելիքը գնորդի ավտոմեքենայով դուրս է բերվել զորամասից ու վաճառվել, իսկ գումարը բաժանվել է նշված անձանց միջև: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ դրանից հետո նույն ավտոմեքենայով փորձել են զորամասից դուրս բերել ևս 2 տոննա դիզելային վառելիք՝ դարձյալ վաճառելու նպատակով, սակայն խմբի անդամները հանցավոր արարքը չեն կարողացել ավարտին հասցնել, քանի որ պահեստապետը ձերբակալվել և տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե:

Հափշտակության և դրա փորձի համար ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 44-256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանքներ են ներկայացվել զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալին և պահեստապետին:

Մեղադրանքներ են ներկայացվել նաև դասակի հրամանատարին և վառելիքի գնորդին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը: Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում