Գլխավոր Լրահոս

Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է, թե ինչու են մետրոյի գումարով տրոլեյբուս գնել

Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է, թե ինչու են մետրոյի գումարով տրոլեյբուս գնել

 Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է, թե ինչու են մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար հատկացված գումարով տրոլեյբուսներ գնել։

Գերատեսչությունից նշել են, որ 2025-ի պետական բյուջեով հատկացված 9,64 մլրդ դրամից 765 մլն դրամն արդեն վճարվել է «Մետրոգիպրոտրանս» ընկերությանը նախագծային աշխատանքների համար, սակայն մնացած միջոցների օգտագործումն ընթացիկ տարում համարվել է անիրատեսական:

«Հետագայում կատարվել են մետրոյի կառուցման ծրագրի նվազեցումներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծի համալիր փորձաքննությունը ստացվել է 2025-ի հունիսի 9-ին:

Քանի որ ծրագրի իրականացման հաջորդ փուլի աշխատանքները պայմանավորված են նախագծի վերջնական հաստատման հետ և այնուհետև շինարարական աշխատանքների գնման գործընթացների ընթացակարգերից, ուստի նախատեսված ֆինանսական միջոցների ամբողջական օգտագործումն ընթացիկ տարում իրատեսական չի եղել:

Բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով դրանք վերաբաշխվել են և ուղղվել այլ միջոցառումների իրականացմանը:

Պետական բյուջեի մասին 2026-ի օրենքով մետրոյի կառուցման համար նախատեսվել է 2 մլրդ դրամ՝ կառուցման մեկնարկի ու նախապատրաստական աշխատանքների համար:

Հետագայում փուլ առ փուլ այս միջոցները կավելացվեն»,- ասված է պարզաբանման մեջ:

Դեկտեմբերի 23-ին ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Երևանի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման համար նախատեսված բյուջետային հատկացումներն այս տարի ենթարկվել են կտրուկ վերանայման. նախնական 9,6 մլրդ դրամից աշխատանքների համար մնացել է 1,6 մլրդ դրամ։ Օգտագործված միջոցներն ուղղվել են 45 նոր տրոլեյբուսների գնմանը, որոնք Երևան կհասնեն 2026-ի առաջին ամիսներին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում