Գլխավոր Լրահոս

Հաջորդ տարի «Աջափնյակի» մետրոյի կայարանի կառուցման մրցույթ կհայտարարվի. Ավինյան

Հաջորդ տարի «Աջափնյակի» մետրոյի կայարանի կառուցման մրցույթ կհայտարարվի. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հերքեց «Աջափնյակի» մետրոյի կայարանի կառուցման ծրագրի խափանման մասին լուրերը՝ հայտարարելով, որ նախագծի փորձաքննությունն արդեն ավարտված է։ 

«Հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ, «Աջափնյակի» մետրոյի կայարանի կառուցման մրցույթ կհայտարարվի»,- հայտնեց նա:

Քաղաքապետի փոխանցմամբ՝ նախագծային փուլի ձգձգումը պայմանավորված էր գործընթացի բարդությամբ և տեղական օրենսդրության մեջ նմանատիպ նախագծերի փորձի բացակայությամբ։ Հաջորդ տարի կառավարությունը նախատեսում է ընդունել հատուկ որոշում, որով կսահմանվի ծրագրի կառավարման «ՖԻԴԻԿ» (FIDIC) մոդելը՝ ներգրավելով փորձառու ինժեներական հսկողություն՝ շինարարության որակն ու ժամկետները վերահսկելու նպատակով։

«Մեր օրենսդրությունն այս տեսակ նախագծի հետ նախկինում առնչություն չի ունեցել, և հիմնականում ժամանակային հետաձգումները դրա հետ են կապված»,- ասաց Ավինյանը:

Ավինյանի համոզմամբ՝ ավելի լավ է մի փոքր ավելի ժամանակ ծախսել նախագծային փուլերի վրա գրագետ տեղհսկողություն ունենալու վրա, որ հետագայում շինարարության ընթացքում հնարավոր լինի կառավարումն ամբողջապես՝ որակային և ժամանակային:

***

Դեկտեմբերի 23-ին ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Երևանի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման համար նախատեսված բյուջետային հատկացումներն այս տարի ենթարկվել են կտրուկ վերանայման. նախնական 9,6 մլրդ դրամից աշխատանքների համար մնացել է 1,6 մլրդ դրամ։ Օգտագործված միջոցներն ուղղվել են 45 նոր տրոլեյբուսների գնմանը, որոնք Երևան կհասնեն 2026-ի առաջին ամիսներին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում