Գլխավոր Լրահոս

Ընտրակաշառքի գործով 10 անձ ձերբակալվել է. Հակակոռուպցիոն կոմիտե

Ընտրակաշառքի գործով 10 անձ ձերբակալվել է. Հակակոռուպցիոն կոմիտե

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 նոյեմբերի 16–ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին ընտրակաշառքի դեպքերով ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը: Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Քրեական վարույթը նախաձեռնվել է «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից ընտրություններում իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերով:

«Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը»,- նշել են կոմիտեից։

Նրանց նկատմամբ կալանքը` որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան։Այսօր ավելի վաղ փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել էր, որ  հակակոռուպցիոն կոմիտեն կալանքի նպատակով ձերբակալել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում