Գլխավոր Լրահոս

Էլեկտրամոբիլներից մինչև զինծառայության կրճատում. 2026-ի օրենսդրական օրակարգը

Էլեկտրամոբիլներից մինչև զինծառայության կրճատում. 2026-ի օրենսդրական օրակարգը

2025-ը Հայաստանի խորհրդարանն ամփոփեց զինված ուժերի ձևավորումից հետո երբևէ չիրականացված նորամուծությամբ. ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը կրճատվեց՝ երկու տարուց դառնալով մեկուկես տարի։ Այս փոփոխությունը գործելու է 2026 թվականից։

Զինվորական ծառայության ժամկետի կրճատում

Հունվարի 1-ից Հայաստանում ժամկետային զինծառայությունը կկրճատվում է, երկու տարվա փոխարեն կլինի մեկ ու կես տարի։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ նոր կարգավորումը վերաբերելու է 2025 թվականի վերջին զորակոչվածներին։ 

«18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կոչված քաղաքացիները»,- պարզաբանել է նախարարը։

Էլեկտրամոբիլների ներկրման արտոնություններ

Քաղաքացիները 2026 թվականին ևս կկարողանան ներկրել էլեկտրամոբիլներ՝ առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարման։ Այս արտոնյալ կարգավորումը տարածվում է 2024, 2025 և 2026 թվականների արտադրության մեքենաների վրա՝ նպատակ ունենալով խթանել էկոլոգիապես մաքուր տրանսպորտի կիրառումը։

Սոցիալական նպաստների և կենսաթոշակների բարեփոխումներ

2026 թվականին ամբողջությամբ փոխվում են երեխայի ծննդյան միանվագ, ինչպես նաև երկրորդ ու հաջորդ երեխային տրվող աջակցության նպաստի չափերը։ Միանվագ նպաստը համահարթեցվում է. բոլոր երեխաների դեպքում այն կկազմի 500 հազար դրամ։ Բացի այդ, 2026-ի ապրիլի 1-ից կենսաթոշակների ու նպաստների վճարումը կդառնա բացառապես անկանխիկ։

Առողջապահական ապահովագրություն և վերականգնողական ծրագրեր

2026-ը շրջադարձային է առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման տեսանկյունից, որն իրականացվում է փուլային տարբերակով։ Զուգահեռաբար, ուժի մեջ է մտնում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը։ Այս նախաձեռնությունը սահմանում է բռնարարների վերականգնման իրավական հիմքը, ինչը միջազգային պարտավորությունների կատարման և զոհերի պաշտպանության քայլ է։

Եկեղեցապատկան հողերի իրավական կարգավիճակի փոփոխություն

2026-ից վերանայվում են նաև եկեղեցուն հողամասերի տրամադրման հիմքերը։ Կառավարության որոշմամբ՝ այսուհետ հողամասերը եկեղեցուն կփոխանցվեն ոչ թե սեփականության, այլ անհատույց օգտագործման իրավունքով։ Այս փոփոխությունն իրականացվում է գործադիր իշխանության և եկեղեցու միջև առկա լարվածության ու Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջների ֆոնին։

2026-ը կլինի հետպատերազմյան այս խորհրդարանի գործունեության վերջին տարին, ինչն իր հերթին կարող է ազդել օրենսդրական օրակարգի դինամիկայի վրա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում