Գլխավոր Լրահոս

Լոպեսի համերգի ֆինանսական հաշվետվությունն ուսումնասիրության փուլում է․ նախարար

Լոպեսի համերգի ֆինանսական հաշվետվությունն ուսումնասիրության փուլում է․ նախարար

Աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի ֆինանսական հաշվետվությունն ուսումնասիրության փուլում է։ Այս մասին 2025-ի ամփոփիչ ասուլիսին հայտնեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

Նախարարի խոսքով՝ ուսումնասիրության արդյունքում պարզ կլինի, թե ի սկզբանե կնքված պայմանագրի շրջանակներում որքան գումար է ծախսվել, այդ գումարից որքանն է ենթակա վերադարձի բյուջե: 

«Ֆինանսական հաշվետվությունն ուսումնասիրման փուլում է։ Առաջիկայում պարզ կլինեն արդյունքները, որից հետո էլ պարզ կլինի, թե ի սկզբանե կնքված պայմանագրի շրջանակում որքան է ծախսվել, որքանն է ենթակա պետբյուջե վերադարձի»,- ասաց նախարարը։

Օգոստոսի 3-ին Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպման գումարը տրամադրվել է Հայաստանի բյուջեից։ Կառավարության որոշմամբ՝ ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի՝ 2023-ին տապալված համերգի 6 մլն դոլարն ուղղվել էր Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում