Իրանը զգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի այն բանին, որ Թեհրանը պատասխան հարվածներ կհասցնի Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Այս մասին այսօր Իրանի խորհրդարանում ասել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Reuters-ի աղբյուրները հայտնում են, որ Իսրայելը բարձր զգոնություն է ցուցաբերում՝ Իրանում ԱՄՆ-ի հնարավոր միջամտության հավանականության կապակցությամբ։
Այսօր Իրանում հակակառավարական ցույցերի 15-րդ օրն է։
Civilnet











