Գլխավոր Լրահոս

Հայաստանում իրավակարգի լեգիտիմության ֆունդամենտալ խնդիր կա․ վարչապետ

Հայաստանում իրավակարգի լեգիտիմության ֆունդամենտալ խնդիր կա․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկրում առկա է իրավակարգի լեգիտիմության ֆունդամենտալ խնդիր, որը «վիրուսի նման» քայքայում է համակարգը և խոչընդոտում հասնել արդարադատության։ Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման թեմայով պանելային քննարկման ընթացքում վարչապետն ընդգծել է, որ պետք է հասնել հարցերի հայեցակարգային հիմքերին՝ հստակեցնելու համար, թե ինչ է արդարադատությունը և ով է դրա պատասխանատուն։

«Մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել»,- հայտարարել է Փաշինյանը՝ նշելով, որ ընտրությունների արդյունքները կասկածի տակ չեն, սակայն հանրաքվեների միջոցով հաստատված իրավակարգի լեգիտիմությունը մշտապես եղել է և այսօր էլ մնում է կասկածի տակ։ 

Վարչապետի խոսքով՝ քանի դեռ այդ կասկածը չի վերացել, պետությունը չի հասնելու արդարադատության, քանի որ դա առաջին հերթին զգացողություն է։

«Ես օրինակ չունեմ արդարադատության և արդարության զգացում, որ մենք կարողացել ենք Հայաստանում դրան հասնել»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ պետությունը պետք է սահմանափակումներ կիրառի ազատություններն ապահովելու համար, սակայն դա մարդու և պետության միջև լարում է առաջացնում։ Ըստ նրա՝ լարումը կառավարելու միակ ձևն այն է, երբ քաղաքացին համարում է, որ կանոնն իրենից է բխում։ 

«Լարումը կառավարելու միակ ձևը այն է, երբ որ քաղաքացին համարի, որ դա ինքն է որոշել... որ մենք պայմանավորվել ենք, որ այս կանոններով մենք ապրում ենք»,- նշել է նա։ Որպես օրինակ վարչապետը նշել է երթևեկության կարմիր լույսը, որն ունի լեգիտիմության խնդիր, քանի որ «ժողովուրդը չի համարում, որ ինքն է դա որոշել»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում