Գլխավոր Լրահոս

Վերաքննիչ դատարանը դատախազին ժամանակ տվեց Դավիթ Համբարձումյանի գործին ծանոթանալու համար

Վերաքննիչ դատարանը դատախազին ժամանակ տվեց Դավիթ Համբարձումյանի գործին ծանոթանալու համար

Վերաքննիչ քրեական դատարանում հունվարի 12-ին պետք է սկսվեր Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը։ Փաստաբանները պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը, ըստ որի՝ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ազատազրկման։ Նիստը, սակայն, հետաձգվեց։

Նիստի մեկնարկին հանրային մեղադրող Հայկ Ավետյանը միջնորդեց հետաձգել քննությունը։ Նա նշեց, որ նոր է ներգրավվել վարույթում և դեռ չի հասցրել ծանոթանալ գործի նյութերին։

Պաշտպանները չառարկեցին հետաձգման դեմ, սակայն պահանջեցին նախքան նիստի ընդհատումը քննարկել Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխելու հարցը։ Դատարանը, սակայն, գտավ, որ մեղադրողը պետք է ծանոթանա գործի նյութերին, որից հետո միայն կքննարկվի Համբարձումյանի խափանման միջոցի հարցը։

Այսպիսով, հանրային մեղադրողին տրամադրվեց մեկ շաբաթ ժամանակ՝ նյութերին ծանոթանալու համար։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 19-ին։

***

2025-ին վեց տարվա դատական քաշքշուկից հետո հրապարակվեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի դատավճիռը։ Քաղաքապետը նաև ընդդիմադիր խմբակցությունների վարչապետի թեկնածուն էր։ Մեղադրանքը վերաբերում էր 2018-ի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկում ցուցարարների վրա հարձակմանը և Էրեբունի վարչական շրջանում զանգվածային անկարգություններին։ Վճռի հրապարակման պահին Համբարձումյանն արտերկրում էր, սակայն վերադառնալուն պես վերցվեց արգելանքի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում