Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին զգուշացնում է՝ «հենց հիմա հեռացեք Իրանից»

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին զգուշացնում է՝ «հենց հիմա հեռացեք Իրանից»

ԱՄՆ-ն Իրանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիր, քանի որ անկարգությունները շարունակում են սրվել։

«Հենց հիմա եռացեք Իրանից»,- ասված է Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատան էջում։

ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել  իր քաղաքացիներին պլանավորել Իրանից հեռանալն առանց ԱՄՆ կառավարության օգնության։

«Եթե չեք կարող հեռանալ, գտեք անվտանգ վայր ձեր բնակարանում կամ այլ անվտանգ շենքում», - նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Դեսպանատունն Իրանից հեռանալու տարբերակ է առաջարկում Հայաստանի կամ Թուրքիայի ցամաքային տարածքը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ-Իրան երկքաղաքացիություն ունեցող անձինք պետք է լքեն Իրանն իրանական անձնագրերով։ Նշվում է, որ Իրանի կառավարությունը չի ճանաչում երկքաղաքացիությունը և երկքաղաքացիներին կվերաբերվի միայն որպես Իրանի քաղաքացիների։

«ԱՄՆ անձնագիր ցուցադրելը կամ Միացյալ Նահանգների հետ կապերի ցուցադրումը կարող է բավարար պատճառ լինել Իրանի իշխանությունների համար՝ ինչ-որ մեկին կալանավորելու համար», - ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց 25% մաքսատուրքի սահմանման մասին Իրանի հետ գործարք կնքող բոլոր երկրների համար՝ կառավարության կողմից հակակառավարական ցույցերի դեմ պայքարի շրջանակներում։

Բացի տնտեսական ճնշումներից, Վաշինգտոնը դիտարկում է գործողությունների լայն շրջանակ, ներառյալ կիբերհարձակումներ և հոգեբանական արշավներ՝ ուղղված Իրանի հրամանատարական կառուցվածքների և պետական լրատվամիջոցների խաթարմանը: Թրամփը նշել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին և պատրաստ է «խիստ քայլերի», եթե Իրանի իշխանությունները շարունակեն ուժ կիրառել ցուցարարների դեմ:

Թեմա

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում