Գլխավոր Լրահոս

Թուրքիայի հետ հարաբերություններում իրադարձություններ են տեղի ունենալու. Փաշինյան

Թուրքիայի հետ հարաբերություններում իրադարձություններ են տեղի ունենալու. Փաշինյան

Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձություններ են տեղի ունենալու. այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին Երևանում կայացած «Դիվերսիֆիկացման, դիմակայունության և ապաշրջափակման նորաբաց հնարավորություններն ու մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ։ Նա նշել է, որ կառավարությունը պետք է հաղթահարի «հոռետեսության կանխավարկածը» և պատրաստ լինի տարածաշրջանային փոփոխություններին։

«Ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձություններ են տեղի ունենալու։ Հայ-թուրքական սահմանին՝ Մարգարայում և Ախուրիկում, ակնհայտորեն կամուրջներ, ինչպես նաև մաքսային և սահմանային տերմինալներ պետք է կառուցվեն, այդ թվում՝ Երասխում»,- ասել է վարչապետը։

Նա չի բացառել, որ որոշակի զարգացումներ հնարավոր են նաև հայ-ադրբեջանական սահմանի Իջևան-Ղազախ հատվածում։

Փաշինյանի խոսքով՝ բիզնես համայնքն արդեն արձագանքում է սպասվող փոփոխություններին։ Մասնավորապես, մասնավոր հատվածից ազդակներ են ստացվում Հայաստան-Թուրքիա ուղղությամբ էլեկտրաէներգիայի առևտուր սկսելու վերաբերյալ, ինչը ենթադրում է խորհրդային տարիներից մնացած էլեկտրահաղորդման գծերի վերազինում։

«Մեր բանակցային սենյակում, որտեղ ես խոսում եմ նախագահ Էրդողանի հետ, տեսանելի ապագայի համար այդ հարցերն ու պատկերացումները լուծված են»,- ասել է նա։

Դիմակայունություն և ներդրողների վստահություն

Անդրադառնալով տնտեսական իրավիճակին՝ Փաշինյանը այն որակել է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի փոփոխությն՝ «աշխարհի ծայրամասից դեպի ակտիվ կենտրոն»:

Որպես Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման օրակարգի տնտեսական վստահության ցուցիչ՝ նա մատնանշել է պետական պարտատոմսերի վերջին թողարկումը։ Ըստ վարչապետի՝ նախատեսված 50 միլիարդ դրամի փոխարեն շուկան ներկայացրել է 165 միլիարդ դրամի հայտ, ինչը հանգեցրել է պարտատոմսերի եկամտաբերության (ըստ էության` ռիսկի պարգևավճարի) 1,5%-ով նվազմանը։

«Շատ կարևոր է, որ մենք ունենք մեծ ծավալի օտարերկրյա ներդրողներ, որոնք ՀՀ պետական պարտատոմսերը ձեռք են բերում դրամով։ Սա ցույց է տալիս, որ միջազգային տնտեսական միջավայրը արագ է արձագանքում քաղաքական և տարածաշրջանային փոփոխություններին»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետը կարևորել է համագործակցությունը ԱՄՆ-ի և Եվրամիության հետ սահմանային անցակետերի արդիականացման գործում՝ որպես օրինակ բերելով հայ-իրանական սահմանին ԵՄ աջակցությամբ կառուցվող ժամանակակից մաքսային ենթակառուցվածքը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում