Գլխավոր Լրահոս

Արցախցիները գարնանը փողոցային շարժում կսկսեն

Արցախցիները գարնանը փողոցային շարժում կսկսեն

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը պատրաստվում է գարնան սկզբին փողոցային շարժում սկսել, հանրահավաքներ անցկացնել։ Նա այս մասին հայտնել է հունվարի 16-ին ասուլիսի ժամանակ։

«Ինքս հակված եմ, որ պետք է լինի հանրային ճնշում։ Սպասել, որ Հայաստանի կառավարության կողմից փոփոխություններ լինելու են, չեմ հավատում։ Ինքս որոշում եմ կայացրել, հաշվի առնելով նաև եղանակային պայմանները, մարտի վերջ կամ ապրիլին սկսել շարժում փողոցային, տեղի կունենա հանրահավաք, որից հետո կհասկանանք ինչ կարող ենք անել»,- ասաց Իսկանդարյանը։

Արցախի պետնախարարի համոզմամբ՝ 2025-ի գարնանը արցախցիների սկսած պայքարը լիարժեք նպատակին չհասավ, քանի որ բավարար թվով արցախցիներ փողոց դուրս չեկան։

«Ես ինքս հակված եմ եղել, որ պետք է լինի հանրային ճնշում։ Շատ հաճախ արցախցիները մեզ մեղադրում են, թե ինչու վրանները հանեցինք և այլն (խմբ․ 2025-ի գարնանն արցախցիները վրան էին տեղադրել Օպերայի բակում)։ Եթե փողոցում լիներ 10,000-ի փոխարեն 20 կամ 30,000 մարդ, վստահեցնում եմ ձեզ, որ մենք ավելի ամուր կլինեինք, մեր դիրքերը ավելի պինդ կլինեին և մեր բանակցություններն այլ ընթացք կունենային»,- նշեց Իսկանդարյանը։ 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում