Գլխավոր Լրահոս

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոց կալանքը փոփոխվեց տնային կալանքի

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոց կալանքը փոփոխվեց տնային կալանքի

Մասիս քաղաքի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոց կալանքը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ փոփոխվեց, որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։

Դատարանը մասնակի բավարարեց Համբարձումյանի փաստաբանների պահանջը՝ բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը, ըստ որի՝ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ազատազրկման։

***

2025-ին վեց տարվա դատական քաշքշուկից հետո հրապարակվեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի դատավճիռը։ Քաղաքապետը նաև ընդդիմադիր խմբակցությունների վարչապետի թեկնածուն էր։ Մեղադրանքը վերաբերում էր 2018-ի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկում ցուցարարների վրա հարձակմանը և Էրեբունի վարչական շրջանում զանգվածային անկարգություններին։ Վճռի հրապարակման պահին Համբարձումյանն արտերկրում էր, սակայն վերադառնալուն պես վերցվեց արգելանքի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում