Գլխավոր Լրահոս

Եպիսկոպոսաց ժողովը կկայանա փետրվարին՝ Ավստրիայում

Եպիսկոպոսաց ժողովը կկայանա փետրվարին՝ Ավստրիայում

Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ը։ Այս տեղեկությունը հաստատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։

Նրա փոխանցմամբ՝ ժողովը գումարվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով։ Մայր Աթոռից նշում են, որ նախկինում ևս եղել են Եպիսկոպոսաց ժողովի, ինչպես նաև Գերագույն հոգևոր խորհրդի արտագնա նիստերի նախադեպեր։

Ժողովն ի սկզբանե նախատեսված էր 2025 թվականի դեկտեմբերի 10-12-ը, սակայն Մայր Աթոռը հայտարարել էր դրա հետաձգման մասին։ Որոշման հիմքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, «Հայաստանում տիրող իրավիճակն էր, մասնավորապես՝ եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներն ու կալանավորումները»։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 1-ին, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնել էր, որ Գարեգին Երկրորդի տնօրինությամբ և Գերագույն հոգևոր խորհրդի նոյեմբերյան քննարկումների արդյունքում հրավիրվող ժողովի օրակարգում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումներն ու ներեկեղեցական կյանքին առնչվող հարցերն են։

Հայաստանի իշխանությունների և եկեղեցականների միջև հարաբերությունները սրվել են 2025 թվականի կեսերից։ Իշխանությունների վարած քաղաքականությանը դեմ արտահայտվող մի քանի եկեղեցականներ տարբեր մեղադրանքներով կալանավորվել են, իսկ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է ազատազրկման։ Ներկայում տասը եպիսկոպոսներ և նրանց միացած քահանաներ պահանջում են եկեղեցում բարենորոգումներ իրականացնել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում