Գլխավոր Լրահոս

«Հատուկ զգացողություն և մեծ հնարավորություն». Ալիևը՝ Հայաստանի հետ խաղաղության մասին

«Հատուկ զգացողություն և մեծ հնարավորություն». Ալիևը՝ Հայաստանի հետ խաղաղության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մթնոլորտը «հատուկ զգացողություն և մեծ հնարավորություն» է համարել՝ նշելով, որ նպատակը հարատև խաղաղությունն է։ Նա այդ մասին հունվարի 20-ին խոսել է Դավոսում Euronews-ին տված հարցազրույցում։

Հիմնականում անդրադառնալով Հայաստանի հետ տնտեսական կապերին՝ վերջինս նշել է. «Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններն արդեն համագործակցության են վերածվում։ Մենք վերացրել ենք Հայաստան ուղղվող ապրանքների բոլոր սահմանափակումները։ Բացի այդ, մենք սկսել ենք Հայաստանին մատակարարել հիմնական ապրանքներ, որոնցից նրանք կախված են՝ առաջին հերթին՝ նավթամթերք»։

Ալիևը խոսել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև ոչ թե երկարաժամկետ, այլ հարատև խաղաղության նպատակի մասին՝ հույս հայտնելով, որ Կովկասում դրան կարելի է հասնել նաև երկու երկրների քաղհասարակության ջանքերով։

Ադրբեջանի նախագահը հունվարի 19-ին մեկնել է Շվեյցարիա՝ Դավոսում մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովի հերթական աշխատանքներին։ Այդ շրջանակում վերջինս արդեն մի շարք հանդիպումներ ունեցել։

Այս տարի Դավոս չի մեկնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխարենը Հայաստանը ներկայացնելու է նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Վերջինս Ալիևի հետ մասնակցելու է «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» խորագրով պանելային քննարկմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում