Գլխավոր Լրահոս

Թրամփը սպառնացել է «պայթեցնել» Իրանը

Թրամփը սպառնացել է «պայթեցնել» Իրանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «պայթեցնել» Իրանն ու այն «ջնջել երկրի երեսից», եթե Թեհրանը փորձի իրականացնել իր դեմ ուղղված մահափորձի սպառնալիքները։ 

NewsNation հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ արդեն իսկ  լիակատար պատասխան հարվածի «խիստ հրահանգներ» է տվել՝ ընդգծելով, որ իր դեմ ուղղված ցանկացած ոտնձգության դեպքում Իսլամական Հանրապետությունը կբախվի կործանարար հետևանքների։ 

Թրամփը կտրուկ քննադատել է Ջո Բայդենի վարչակազմին «անգործության» համար՝ պնդելով, որ գործող նախագահը պարտավոր էր ավելի վաղ հասկացնել Թեհրանին, որ նման սպառնալիքներն անընդունելի են։ 

Իրանից հնչող սպառնալիքները ներառում են ինչպես պաշտոնական հայտարարություններ, այնպես էլ քարոզչական նյութեր։ Մասնավորապես, Իրանի պետական լրատվամիջոցները տարածել էին տեսանյութ, որտեղ ակնարկվում էր Թրամփի դեմ նոր մահափորձի մասին, իսկ բարձրաստիճան զինվորականներ, ինչպիսին է գեներալ Աբոլֆազլ Շեքարչին, հրապարակավ խոստացել են «դաժան հատուցում» Սոլեյմանիի մահվան համար պատասխանատուներին։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին նույնպես բազմիցս շեշտել է, որ վրեժխնդրությունը մնում է օրակարգում։ Թեև Իրանի ներկայացուցչությունը ՄԱԿ-ում հերքել է մահափորձերի մեջ ուղիղ ներգրավվածությունը՝ Թրամփի հայտարարություններն անվանելով «անօրինական սպառնալիք», Վաշինգտոնը շարունակում է ուժեղացնել նախագահի անվտանգությունը՝ հաշվի առնելով հետախուզական տվյալների լրջությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում