Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը որպես վկա հարցաքննվել է։ Այս մասին նախարարը հայտնեց հունվարի 21-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
«Երեկ չէ առաջին օրն եմ հարցաքննվել որպես վկա»,- ասաց նախարարը։
2025-ի դեկտեմբերին Ժողովուրդ օրաթերթը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի առերևույթ կոռուպցիոն գործարքների վերաբերյալ՝ դատարանի պարտադրանքով։
2024-ի դեկտեմբերի 4-ին մի խումբ փաստաբաններ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ դիմել էին ՀՀ գլխավոր դատախազություն։ Նրանք հայտարարել էին, որ ունեն հիմնավոր կասկածներ, որ Վահե Հովհաննիսյանը ներգրավված է կամ փողերի լվացման, կամ ապօրինի հարստացման մեջ։
Նրանք հակակոռուպցիոն դատարանից պահանջել էին քրեական վարույթ նախաձեռնել Հովհաննիսյանի դեմ։ Սկզբում քննիչը մերժել էր, սակայն Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն ամիսներ անց պարտավորեցրել է Հակակոռուպցիոն դատարանին քրեական վարույթ նախաձեռնել։
Civilnet











