Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին` Նախիջևանում երկաթգծի վերականգնման գործում․ Մարթա Կոս

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին` Նախիջևանում երկաթգծի վերականգնման գործում․ Մարթա Կոս

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ադրբեջանին` Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման գործում։ Այս մասին հունվարի 21-ին Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Հանդիպման ժամանակ նրանք մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ։ Ալիևն ու Կոսը նաև քննարկել են էներգետիկայի, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների, մարդասիրական ականազերծման և այլ ոլորտներում համագործակցությունը։

Զրույցի ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի և Եվրամիության միջև բազմաթիվ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման մեծ հեռանկարների առկայությունը։

***

Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում առանցքային դեր ունի երկաթգծի վերականգնումը, մասնավորապես՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երթուղին:

Հայաստանը դեռևս չի սկսել երկաթուղու վերականգնման գործընթացը, սպասում է ռուսական կողմի արձագանքին։ Հայաստանի երկաթուղային ցանցը գտնվում է ռուսական կոնցեսիայի ներքո։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է սեփական միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածները, եթե ռուսական կողմը պատշաճ ժամկետներում չիրականացնի այդ աշխատանքները։ Խոսքը վերաբերում է Տավուշի հատվածում մինչև Իջևան երկաթուղային կայարանը ներառյալ, Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածին, և Հայաստան-Նախիջևան սահմանից մինչև Երասխ հատվածին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում