Գլխավոր Լրահոս

Հայաստան-Ադրբեջան այլընտրանքային միջանցքը վտանգ չի ներկայացնի Վրաստանին․ Կոբախիձե

Հայաստան-Ադրբեջան այլընտրանքային միջանցքը վտանգ չի ներկայացնի Վրաստանին․ Կոբախիձե

Հայտարարված այլընտրանքային բեռնափոխադրման միջանցքը վտանգ չի ներկայացնի Վրաստանի տարանցիկ հնարավորությունների համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Իմեդի հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Իլհամ Ալիևը Դավոսում հայտարարել են, որ ներկայումս Վրաստանի տարածքով փոխադրվող բեռներն ապագայում կտեղափոխվեն անմիջապես Հայաստանի և Ադրբեջանի սահմանով։

«Պարզ ցուցանիշը հաստատում է, որ այլընտրանքային միջանցքը որևէ սպառնալիք չի ներկայացնում Վրաստանի համար. վերջին հինգ տարիների ընթացքում Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալը յոթ անգամ աճել է։ Այս պայմաններում մեր հիմնական նպատակն է առավելագույնի հասցնել մեր սեփական ենթակառուցվածքների օգտագործումը և աջակցել աճող բեռնաշրջանառությանը։ Այլընտրանքային երթուղին պարզապես կլրացնի մեր տարանցիկ գործառույթը», - ասել է Կոբախիձեն։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնումը, ներառյալ առևտրատնտեսական կապերի զարգացումը։ Կոբախօձեն նաև նշել է, որ Վրաստանը զգալի միջոցներ է ներդնում միջանցքի զարգացման գործում։

«Ինչ վերաբերում է մեր տարանցիկ գործառույթին, մենք շատ մեծ ներդրումներ ենք կատարում տարանցիկ գործառույթի զարգացման մեջ. դա վերաբերում է ճանապարհային ենթակառուցվածքներին, նավահանգիստներին, օդանավակայաններին, տարբեր տեսակի ենթակառուցվածքային օբյեկտներին։ Սա հիմնված է տարանցման մշտական ​​աճի հետ կապված դրական սպասումների վրա», - հայտարարել է Կոբախիձեն։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում