Գլխավոր Լրահոս

Սերժ Սարգսյանի մասնակցությամբ գործարքն անվավեր է ճանաչվել․ դատախազություն

Սերժ Սարգսյանի մասնակցությամբ գործարքն անվավեր է ճանաչվել․ դատախազություն

Հակակոռուպցիոն դատարանը հունվարի 23-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Դատախազությունից հայտնում են, որ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ, ինչը համարժեք է շուրջ 786 հազար ԱՄՆ դոլարի:

Դատախազությունը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի միջև 2005-ի դեկտեմբերի 17-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը: Խնդրո առարկա գործարքը վերաբերում էր Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող շուրջ 1,5 հեկտար մակերեսով հողամասին:

Դատարանը, բավարարելով Գլխավոր դատախազության հայցը, անվավեր է ճանաչել առուվաճառքի պայմանագիրը: Որպես գործարքի անվավերության հետևանք՝ դատարանը վճռել է ֆիզիկական անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հողամասի արժեքը՝ 297 միլիոն 980 հազար դրամ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում