Գլխավոր Լրահոս

Թուրքիան հերքել է հայ զինծառայողների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու մասին տեղեկությունը

Թուրքիան հերքել է հայ զինծառայողների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու մասին տեղեկությունը

Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե իբր Թուրքիայի նախագահը որոշում է կայացրել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհված հայ զինծառայողների ընտանիքներին։

Էրդողանի աշխատակազմի հայտարարության մեջ նշվում է, որ «Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածված այն պնդումները, թե իբր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է որոշում՝ Հայաստանի տարածքում զոհված զինծառայողների ընտանիքներին, թոշակառուներին և հատուկ խնամքի կարիք ունեցող ընտանիքներին, հայաստանյան հասարակության խոցելի շերտերին 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ, լիովին անհիմն են»։

Թուրքիայի նախագահի աշխատակազմը կոչ է անում հասարակությանը չվստահել Թուրքիայի և թուրք-ադրբեջանական հարաբերությունների «դեմ ուղղված» ապատեղեկատվությանը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում