Իրանը սպառնում է աննախադեպ պատասխան տալ ԱՄՆ-ի հնարավոր հարվածին

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը, արձագանքելով ռազմական միջամտության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին, հայտարարել է, որ բաց է «փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության» համար, սակայն անհրաժեշտության դեպքում կդիմի աննախադեպ պատասխան քայլերի։
«Նախորդ անգամ, երբ Միացյալ Նահանգները անհեռատեսորեն ներքաշվեցին Աֆղանստանի և Իրաքի պատերազմների մեջ, նրանք վատնեցին ավելի քան 7 տրիլիոն դոլար և կորցրին ավելի քան 7 հազար ամերիկացիների կյանք», - նշվում է Իրանի առաքելության X-ի գրառման մեջ։
Last time the U.S. blundered into wars in Afghanistan and Iraq, it squandered over $7 trillion and lost more than 7,000 American lives.
— I.R.IRAN Mission to UN, NY (@Iran_UN) January 28, 2026
Iran stands ready for dialogue based on mutual respect and interests—BUT IF PUSHED, IT WILL DEFEND ITSELF AND RESPOND LIKE NEVER BEFORE! pic.twitter.com/k3fVEv1rus
«Իրանը պատրաստ է երկխոսության՝ հիմնված փոխադարձ հարգանքի և շահերի վրա, բայց ճնշման դեպքում կպաշտպանի իրեն և կպատասխանի այնպես, ինչպես երբևէ չի արել»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր վերջնագիր է ներկայացրել Իրանին՝ կոչ անելով նրան գնալ գործարքի։ Truth Social իր ցանցում Թրամփը գրել է, որ հաջորդ հարձակումը Իրանի դեմ կլինի ավելի ծանր։
Եվրոպացի առաջնորդներից Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն իր հերթին հայտարարել է, որ «Իրանի ռեժիմի օրերը հաշված են. նրա հեռացումը, հնարավոր է, շաբաթների հարց է, ռեժիմը երկիրը կառավարելու լեգիտիմություն չունի»։
Տեղադրություն
Civilnet










