Գլխավոր Լրահոս

Լրագրող Խադիջա Իսմայիլը ՄԻԵԴ-ում հաղթել է Ադրբեջանին 

Լրագրող Խադիջա Իսմայիլը ՄԻԵԴ-ում հաղթել է Ադրբեջանին 

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) պարտավորեցրել է Ադրբեջանին վճարել հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային 12 հազար եվրո փոխհատուցում՝ 2010-ականների կեսերին հարկերից խուսափելու և ապօրինի ձեռնարկատիրության մեղադրանքներով նրա դատապարտման համար։

Դատարանը նաև պարտավորեցրել է Ադրբեջանին վճարել Իսմայիլովային 4 հազար եվրո՝ իրավաբանական ծախսերի փոխհատուցման համար։

ՄԻԵԴ-ը ներկայացրել է Խադիջա Իսմայիլովայի դեմ հարուցված մեղադրանքների ժամանակագրությունը՝ նշելով, որ դրանք կապված էին նրա գործունեության հետ որպես «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի (RFE/RL) ադրբեջանական ծառայության ղեկավար։

Դատարանը նշել է, որ 2014-ի նոյեմբերին Իսմայիլովայի նախկին աշխատակիցներից մեկը նրան մեղադրել է իրեն ինքնասպանության դրդելու մեջ։ Այդ մեղադրանքով Իսմայիլովան ձերբակալվել է, սակայն հետագայում ադրբեջանական դատարանները այդ գործը կարճել են։

2015-ի փետրվարին նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրության և հարկերից խուսափելու հոդվածներով։ Ըստ իշխանության՝ որ Իսմայիլովան չարաշահել է իր լիազորությունները՝ RFE/RL-ի ադրբեջանական ծառայությունում անձանց ապօրինաբար աշխատանքի ընդունելով ծառայողական պայմանագրերով, ինչը, ըստ նրանց, հակասում էր Ադրբեջանի աշխատանքային օրենսգրքին։

Ապօրինի ձեռնարկատիրության մեղադրանքը հիմնավորվել է այն պնդմամբ, որ Իսմայիլովայի ղեկավարած RFE/RL-ի գործունեությունը ապօրինի էր, քանի որ լրատվամիջոցի հեռարձակման արտոնագիրն ավարտվել էր դեռևս 2008-ին։ Բացի այդ, նրան մեղադրել են, որ նա աշխատել է RFE/RL-ի համար առանց արտաքին գործերի նախարարության կողմից տրված հավատարմագրության՝ որպես օտարերկրյա մեդիայի ներկայացուցիչ։ RFE/RL-ի գլխավոր գրասենյակը Պրահայում է։

Այս երկու մեղադրանքներով Խադիջա Իսմայիլովան 2014-ի դեկտեմբերին դատապարտվել է յոթուկես տարվա ազատազրկման։ 2016 թվականի մայիսին Ադրբեջանի Գերագույն դատարանը փոխել է այդ որոշումը՝ սահմանելով երեքուկես տարվա պայմանական ազատազրկում։ RFE/RL-ի փոխանցմամբ՝ այդ ժամկետը հետագայում կրճատվել է մինչև երկու տարի և երեք ամիս։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում