Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել միջնորդել Իրանի շուրջ լարվածության նվազեցմանը

Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել միջնորդել Իրանի շուրջ լարվածության նվազեցմանը

Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել ներդրում ունենալ Իրանի շուրջ ստեղծված լարվածության նվազեցման գործում և հարցերը լուծել բանակցությունների միջոցով, ինչի մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանի ղեկավարն իր մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակի կապակցությամբ, որը պայմանավորված է Իրանում շարունակվող ներքին անկայունությամբ և ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ հարաբերությունների սրմամբ՝ կապված միջուկային ծրագրի և ռազմական հնարավոր հարվածների սպառնալիքների հետ։ 

Զրույցի ընթացքում կողմերը վերահաստատել են, որ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները հիմնված են բարեկամության, եղբայրության ու բարիդրացիության սկզբունքների, ինչպես նաև պատմական, էթնիկ և կրոնական կապերի վրա։ 

Պետությունների ղեկավարները գոհունակությամբ են հիշատակել նախկինում կայացած այցերն ու բանակցությունները, որոնք նպաստել են երկկողմ կապերի ընդլայնմանը, ինչպես նաև արձանագրել են, որ Արաքս գետի վրայով Աղբենդ և Քալալե բնակավայրերը միացնող ավտոմոբիլային կամրջի շինարարությունն ընթանում է ըստ սահմանված ժամանակացույցի։ 

Մասուդ Փեզեշքիանն իր շնորհակալությունն է հայտնել Իլհամ Ալիևին զանգի համար, որից հետո նախագահները մտքեր են փոխանակել համատեղ հետագա քայլերի շուրջ և պայմանավորվել շարունակել պաշտոնական շփումները։

***

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին հնարավոր նոր ռազմական հարվածների մասին՝ հայտարարելով, որ դեպի երկրի ափեր է ուղևորվում հսկայական նավատորմ, որը պատրաստ է գործել «արագությամբ և բռնությամբ», եթե Թեհրանը չվերադառնա բանակցությունների սեղան։ Այս սպառնալիքները հաջորդել են Իրանում տեղի ունեցած ներքին բողոքի ակցիաներին, որոնք ճնշվել էին կոշտ ուժի կիրառմամբ։

Ի պատասխան Վաշինգտոնի հռետորաբանության՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրենց զինված ուժերի «մատը ձգանին է»՝ հզոր հակահարված տալու ցանկացած ագրեսիայի։ Նա ընդգծել է, որ «12-օրյա պատերազմից» քաղված դասերը Թեհրանին հնարավորություն են տվել արձագանքել առավել ուժգին։ Այդուհանդերձ, իրանական կողմը պնդում է, որ դեռ պատրաստ է փոխշահավետ միջուկային գործարքի՝ վերահաստատելով, որ միջուկային զենքի ստեղծումն իրենց ծրագրերում ներառված չէ։

Կարդացեք նաև՝ Իրանի դեմ պատերազմ սկսելը սխալ կլինի, դիվանագիտական լուծումը հնարավոր է. Ֆիդան

Իրանը սպառնում է աննախադեպ պատասխան տալ ԱՄՆ-ի հնարավոր հարվածին

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում