Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ի ցանկացած նոր պատերազմ կվերածվի տարածաշրջանային պատերազմի. Խամենեի

ԱՄՆ-ի ցանկացած նոր պատերազմ կվերածվի տարածաշրջանային պատերազմի. Խամենեի

Միացյալ Նահանգների կողմից սկսված ցանկացած նոր պատերազմ կվերածվի տարածաշրջանային պատերազմի։ Այս մասին փետրվարի 1-ին հայտարարել է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին, հայտնում է Tasnim-ը:

Զգուշացումը հնչել է տարբեր ոլորտների հազարավոր մարդկանց հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Իմամ Խոմեյնիի Իրան պատմական վերադարձի տարեդարձի և Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-ամյակին նվիրված տասնօրյա լուսաբացի (Ֆաջր տասնամյակ) տոնակատարությունների մեկնարկի կապակցությամբ։

«Ամերիկացիները պետք է իմանան, որ եթե այս անգամ պատերազմ սկսեն, դա կլինի տարածաշրջանային պատերազմ», - հայտարարել է Խամենեին։

***

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը «լուրջ» բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ։ Նա հույս էր հայտնել, որ Իրանը կհամաձայնվի ԱՄՆ-ի համար ընդունելի գործարքի։ «Դուք կարող եք նրանց համոզել բանակցել բավարար գործարքի շուրջ. ոչ մի միջուկային զենք։ Նրանք պետք է դա անեն։ Բայց ես չգիտեմ՝ նրանք դա կանեն, թե ոչ, չնայած նրանք մեզ հետ խոսում են, լուրջ խոսում», - լրագրողներին ասել է Թրամփը։

Ավելի վաղ Թրամփը զգուշացրել էր Իրանին հնարավոր նոր ռազմական հարվածների մասին՝ հայտարարելով, որ դեպի երկրի ափեր է ուղևորվում հսկայական նավատորմ, որը պատրաստ է գործել «արագությամբ և բռնությամբ», եթե Թեհրանը չվերադառնա բանակցությունների սեղան։ Այս սպառնալիքները հաջորդել են Իրանում տեղի ունեցած ներքին բողոքի ակցիաներին, որոնք ճնշվել էին կոշտ ուժի կիրառմամբ։

Ի պատասխան Վաշինգտոնի հռետորաբանության՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրենց զինված ուժերի «մատը ձգանին է»՝ հզոր հակահարված տալու ցանկացած ագրեսիայի։ Նա ընդգծել է, որ «12-օրյա պատերազմից» քաղված դասերը Թեհրանին հնարավորություն են տվել արձագանքել առավել ուժգին։ Այդուհանդերձ, իրանական կողմը պնդում է, որ դեռ պատրաստ է փոխշահավետ միջուկային գործարքի՝ վերահաստատելով, որ միջուկային զենքի ստեղծումն իրենց ծրագրերում ներառված չէ։

Կարդացեք նաև՝ Իրանի դեմ պատերազմ սկսելը սխալ կլինի, դիվանագիտական լուծումը հնարավոր է. Ֆիդան

Իրանը սպառնում է աննախադեպ պատասխան տալ ԱՄՆ-ի հնարավոր հարվածին

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում