Գլխավոր Լրահոս

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առանձին պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց ծառայողական լիազորությունները, մի շարք քաղաքացիների օգտին ապօրինի անգործության դիմաց կաշառք են ստացել: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված պաշտոնատար անձանցից մեկը, նախապես տեղյակ լինելով նույն վարչական շրջանում քաղաքացու կողմից առանց թույլտվության իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքների մասին, 2025-ի նոյեմբերին նրանից պահանջել է 200,000 դրամ կաշառք՝ մինչև 2,5 մլն դրամի չափով տուգանք առաջացնող իրավախախտումը չարձանագրելու համար:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ մյուս պաշտոնատար անձը ևս, տեղյակ լինելով տվյալ վարչական շրջանի հասցեներից մեկում իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքների մասին, հիշյալ հասցեի բնակչի օգտին ապօրինի անգործություն դրսևորելու և նշված խախտումը չարձանագրելու նպատակով նրանից պահանջել և 2025-ի հոկտեմբերին ստացել է կաշառք:

Պաշտոնատար երկու անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Կաշառք տված անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում