Ո՞վ է Հայաստանում «Կալաշնիկով» արտադրողը. Լիբիա մատակարարած զենքից մինչև վճարումներ Պորոշենկոյի ընկերությանը

Հայաստանում «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրելու մասին հայտարարած Royalsys Engineering ընկերության նախագահ ու բաժնետեր Դավիթ Գալստյանը հասցրել է հայտնվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցներից մեկի և արտասահմանյան մամուլի էջերում։ Նրա մասնակցությամբ Լիբիա զենք է մատակարարվել, Գալստյանը փոխանցումներ է կատարել Պորոշենկոյի հետ փոխկապակցված օֆշորային ընկերությանը, Հայաստանում հասցրել է վտարվել բնակարանից, վարկային պարտքեր կուտակել և այլն։ Գալստյանի հետ անցյալ տարվա նոյեմբերին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2018-ի օգոստոսի 21-ին պաշտպանության նախարարությունը հաղորդեց Royalsys Engineering LTD ընկերության և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի միջև կնքված պայմանագրի մասին, որով Հայաստանում պետք է հիմնվեր «Կալաշնիկով»-ի նոր՝ AK-12 և AK-15 նմուշների արտադրություն։ «Կալաշնիկով»-ը ինքնաձիգներ և զենք արտադրող ռուսական ընկերություն է, որի 25 տոկոս բաժնեմասը պետական է։ Գործարքի մյուս կողմի՝ Royalsys Engineering LTD ընկերության մասին համացանցում միակ տեղեկությունն այն է, որ պատրաստվում է Հայաստանում հիմնել «Կալաշնիկով» ինքնաձիգների արտադրություն։
Ընկերության բաժնետերն ու նախագահը Դավիթ Գալստյանն է, որը Հայաստանում մի քանի այլ ընկերությունների բաժնետեր է. այդ ընկերությունները մասնագիտացած են ռազմական արդյունաբերության մեջ։ Դավիթ Գալստյանի և նրա ընկերությունների անունը կարելի է հանդիպել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի զեկույցում՝ կապված Լիբիա զինամթերք հասցնելու, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կապված օֆշորային ընկերության հաշվին վճարումների ու Հայաստանի դատական տեղեկատվական համակարգի բազմաթիվ փաստաթղթերում։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փորձագետների հանձնաժողովի թիվ 1973 բանաձևում անդրադարձ կա «Դի ջի արմս քորփորեյշն»-ի գործունեությանը. մասնավորապես՝ հանձնաժողովը պարզել է, որ Լիբիա ռազմամթերք է տեղափոխվել Արաբական Միացյալ էմիրությունների, Հայաստանի, Ուկրաինայի և Ալբանիայի մասնակցությամբ, ինչը Լիբիային ռազմական աջակցության տրամադրման արգելքի խախտում է համարվել։
2011-ի սեպտեմբերի 10-ին, 11-ին, 12-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի միջազգային օդանավակայանից Բենգազի է տեղափոխվել ռազմամթերք։ Ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փորձագետների հանձնաժողովի՝ Ալբանիայի պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող MEICO ընկերության հետ կապ է հաստատել հայկական «Դի ջի արմս քորփորեյշն» ընկերությունն ու ցանկություն հայտնել գնել շարքից դուրս եկած ռազմամթերք՝ Արաբական Միացյալ Էմիրությունների համար։ MEICO-ն սակայն ցանկություն չի ունեցել զենքի մասնավոր գործակալի հետ պայմանագիր ստորագրել, և գործարքում ներգրավվել է մյուս կողմը՝ Ուկրաինայի պետական Ukrspecexport-ի դուստր ձեռնարկություն Ukrinmash-ը։ Պայմանագրի ստորագրումից հետո «Դի ջի արմս քորփորեյշն»-ը գործարքում ներգրավում է հայկական փոխադրող «Հայք ավիա» (Ayk Avia) ընկերությանը, որն էլ իրականացրել է դեպի Բենգազի չվերթները: Այնուհետև, ըստ զեկույցի, «Հայք ավիա»-ի օդանավը մեկնել է Մոլդովա, ապա՝ Հայաստան։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանձնաժողովը Հայաստանից տեղեկություններ է հայցել «Դի ջի արմս քորփորեյշն»-ի և «Հայք ավիա»-ի մասին, որոնք տրամադրվել են։
2016-ին ուկրաինական «Ուկրինմաշ» ընկերությունը միջնորդություն է ներկայացրել Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը՝ վկայակոչելով Կիևի տնտեսական դատարանի վճիռն ու թույլտվություն խնդրելով Հայաստանի տարածքում դատարանի վճռի կատարումն ապահովելու համար։ Դրանով ուկրաինական ընկերությունը պահանջում էր «Դի ջի արմս»-ից բռնագանձել 1,3 միլիոն ԱՄՆ դոլար և 65,000 ուկրաինական գրիվնա (մոտ 1,2 միլիոն դրամ)։
Կատարված գործողություններով արգելանք է դրվել Դավիթ Գալստյանին պատկանող Lexus LX, Lexus GX, Toyota Corolla մակնիշի չորս մեքենաների վրա։ Ենթադրվում է, որ «Ուկրինմաշ»-ի կողմից «Դի ջի արմս»-ից գումար բռնագանձելու պահանջը կապ ունի դեպի Լիբիա զենքի փոխադրման հետ:
Բացի վերը նշվածից՝ Դավիթ Գալստյանը վտարվել է նաև Երևանի Ամիրյան 27 հասցեում գտնվող բնակարանից։ 2011-ին «Նորվիկ» վարկային կազմակերպությունը դիմել է դատարան՝ հայտնելով, որ այդ շենքում գտնվող անշարժ գույքի սեփականության իրավունքը պատկանում է իրեն։ Դատական նյութերից պարզ է դառնում, որ Գալստյանը այդ բնակարանը գրավադրել է, պարտավորությունները չի կարողացել կատարել, ապա այն անցել է «Նորվիկ» ընկերությանը, որն էլ պահանջել է վտարել Գալստյանին բնակարանից։ 2011-ի հունիսի 26-ին դատարանը վճռում է Դավիթ Գալստյանին վտարել Ամիրյան 27 հասցեի բնակարանից։
«Դի ջի արմս քորփորեյշն». Հայաստանը փամփուշտներ է արտադրում
Դավիթ Գալստյանի անունը հայկական մամուլում հայտնվեց 2007-ին՝ պետական գույքի մասնավորեցման ժամանակ։ Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գործող «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ընկերությունները 2007-ի հունիսի 21-ին վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ մասնավորեցվեցին։ Այս ընկերությունները գնեց օֆշորային Սեյշելյան կղզիներում գրանցված Mosston Engineering ընկերությունը, որի ղեկավարն ու բաժնետերը Դավիթ Գալստյանն էր։ Գալստյանը երկու ընկերությունները միասին գնեց 2,35 միլիարդ դրամով։ Ձեռք բերած պետական գույքի հիման վրա նա հիմնեց «Դի ջի արմս քորփորեյշն»-ը, իսկ մի քանի ամիս անց արդեն այս ընկերությունը հաղորդեց փամփուշտների արտադրության մեկնարկի մասին՝ խոստանալով խոշոր ներդրումներ կատարել։ 2009-ից ընկերությունը սկսել է աշխատավարձերի պարտքեր կուտակել։ Դատական տեղեկատվական համակարգում կան գործեր, որոնցով մի շարք քաղաքացիներ դատական կարգով իրենց աշխատավարձն են պահանջում «Դի ջի արմս»-ից։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փորձագետների հանձնաժողովի թիվ 1973 բանաձևում անդրադարձ կա «Դի ջի արմս քորփորեյշն»-ի գործունեությանը. մասնավորապես՝ հանձնաժողովը պարզել է, որ Լիբիա ռազմամթերք է տեղափոխվել Արաբական Միացյալ էմիրությունների, Հայաստանի, Ուկրաինայի և Ալբանիայի մասնակցությամբ, ինչը Լիբիային ռազմական աջակցության տրամադրման արգելքի խախտում է համարվել։
2011-ի սեպտեմբերի 10-ին, 11-ին, 12-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի միջազգային օդանավակայանից Բենգազի է տեղափոխվել ռազմամթերք։ Ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փորձագետների հանձնաժողովի՝ Ալբանիայի պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող MEICO ընկերության հետ կապ է հաստատել հայկական «Դի ջի արմս քորփորեյշն» ընկերությունն ու ցանկություն հայտնել գնել շարքից դուրս եկած ռազմամթերք՝ Արաբական Միացյալ Էմիրությունների համար։ MEICO-ն սակայն ցանկություն չի ունեցել զենքի մասնավոր գործակալի հետ պայմանագիր ստորագրել, և գործարքում ներգրավվել է մյուս կողմը՝ Ուկրաինայի պետական Ukrspecexport-ի դուստր ձեռնարկություն Ukrinmash-ը։ Պայմանագրի ստորագրումից հետո «Դի ջի արմս քորփորեյշն»-ը գործարքում ներգրավում է հայկական փոխադրող «Հայք ավիա» (Ayk Avia) ընկերությանը, որն էլ իրականացրել է դեպի Բենգազի չվերթները: Այնուհետև, ըստ զեկույցի, «Հայք ավիա»-ի օդանավը մեկնել է Մոլդովա, ապա՝ Հայաստան։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանձնաժողովը Հայաստանից տեղեկություններ է հայցել «Դի ջի արմս քորփորեյշն»-ի և «Հայք ավիա»-ի մասին, որոնք տրամադրվել են։
2016-ին ուկրաինական «Ուկրինմաշ» ընկերությունը միջնորդություն է ներկայացրել Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը՝ վկայակոչելով Կիևի տնտեսական դատարանի վճիռն ու թույլտվություն խնդրելով Հայաստանի տարածքում դատարանի վճռի կատարումն ապահովելու համար։ Դրանով ուկրաինական ընկերությունը պահանջում էր «Դի ջի արմս»-ից բռնագանձել 1,3 միլիոն ԱՄՆ դոլար և 65,000 ուկրաինական գրիվնա (մոտ 1,2 միլիոն դրամ)։
Կատարված գործողություններով արգելանք է դրվել Դավիթ Գալստյանին պատկանող Lexus LX, Lexus GX, Toyota Corolla մակնիշի չորս մեքենաների վրա։ Ենթադրվում է, որ «Ուկրինմաշ»-ի կողմից «Դի ջի արմս»-ից գումար բռնագանձելու պահանջը կապ ունի դեպի Լիբիա զենքի փոխադրման հետ:
Mosston Engineering. մոլդովական զենք՝ Հայաստանին, գումարներ՝ Պորոշենկոյի ընկերությանը
2012-ի ապրիլի 11-ին «Ռեգնում» լրատվական գործակալությունը գրում է, որ Մոլդովայի խորհրդարանական հատուկ հանձնաժողովը պարզել է այդ երկրի կողմից լատվիական Latspeceksports ընկերությանը զենքի վաճառքի գործարքի մասին։ 60 տոննա զենքը, ըստ խորհրդարանական հանձնաժողովի, վաճառվել է իրական գնից ցածր գնով ու ներառել է հրթիռային ու հակատանկային համակարգեր։ Ռազմամթերքի շուկայական արժեքը գնահատվել է 7,4 միլիոն դոլար, սակայն մոլդովական կողմն այն վաճառել է 2,78 միլիոն դոլարով։ Kompromat.lv կայքը նշում է, որ հետագայում զենքով բեռնված օդանավը մեկնել է Հայաստան։ Այս դեպքի վերաբերյալ քննություն է ընթացել, սակայն հետագայում գործը փակվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով: Mosston Engineering-ի ու Դավիթ Գալստյանի անուններին հանդիպում ենք նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ առնչվող մի օֆշորային պատմության մեջ։ Ուկրաինացի հետաքննող լրագրողները պարզել էին, որ Դավիթ Գալստյանը 2015-ի հունիսին Mosston Engineering-ի միջոցով 275,000 եվրո է փոխանցել Պորոշենկոյի և ուկրաինացի քաղաքական գործիչ, բիզնեսմեն Իգոր Կոնոնենկոյի հետ կապված օֆշորային Intraco Management ընկերությանը, որը ավիացիոն ծառայություններ է մատուցում։ Դավիթ Գալստյանը Հայաստանի 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո հասցրել է հանդիպել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նոյեմբերի 9-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Փաշինյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել «Ատամեկեն» գործարարների ազգային պալատի նախագահության անդամ, նավթագազային արդյունաբերության կոմիտեի նախագահ Աբուլգազին Դանիյար Ռուստեմովիչի և Mosston Engineering-ի տնօրեն Դավիթ Գալստյանի հետ, քննարկել են էներգակիրների ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։Դավիթ Գալստյանը՝ Հայաստանում. դատական վեճեր, տնից վտարումից մինչև վարկային պարտքեր
Mosston Engineering, Royalsys Engineering, «Դի ջի արմս քորփորեյշն» ընկերության նախագահ ու բաժնետեր Դավիթ Գալստյանը այս ընկերություններից բացի, Հայաստանում բաժնետեր է այլ ընկերություններում ևս։ Գալստյանը 2011-ին հիմնադրել ու միանձնյա բաժնետեր է «Պրոդօպտիմա» ՓԲԸ-ում։ Ընկերությունը գրանցված է նույն հասցեում, ինչ «Դի ջի արմս քորփորեյշն»-ը։ Պետեկամուտների կոմիտեի հարկ վճարողների փնտրման համակարգից պարզվեց, որ «Պրոդօպտիմա»-ն զբաղվում է հանրային սննդի կազմակերպմամբ։ Դավիթ Գալստյանը միանձնյա բաժնետեր է նաև «Փրոփերթիզ ինվեստմենթս» ընկերությունում, որը հիմնվել է 2007-ին։ «Փրոփերթիզ ինվեստմենթս»-ը զբաղվել է զենքի և զինամթերքի արտադրությամբ։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ պաշտպանության նախարարությունը 2015-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել ընկերությունից գումար բռնագանձելու հայց: Ավելի ուշ սակայն, ՊՆ-ն հետ է վերցրել հայցը։ Դատարանում Դավիթ Գալստյանի դեմ հայցից հրաժարվել է նաև «Ֆասթ կրեդիտ» վարկային կազմակերպությունը։ «Ֆասթ կրեդիտ»-ը 2015-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով պատասխանողներ Դավիթ Գալստյանից և նրա կազմակերպություն «Փրոփերթիզ ինվեսթմենթս»-ից հօգուտ կազմակերպության գանձել ավելի քան 166,000 դոլար։ Վարկային կազմակերպությունը, սակայն, 2016-ի մայիսի 26-ին առանց որևէ պայմանի հրաժարվել է հայցից։ Դավիթ Գալստյանից գումար բռնագանձելու պահանջով 2015-ին դատարան է դիմել նաև «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկը՝ պահանջելով 24,000 դոլար։ Դատարանը հայցագնի չափով արգելանք է դրել Գալստյանին պատկանող գույքի ու դրամական հաշիվների վրա։ Ավելի ուշ բանկը հրաժարվել է հայցից՝ պարտավորություններն ամբողջությամբ մարելու հիմքով։ Դավիթ Գալստյանը միայն զենքի առքուվաճառքով ու արտադրությամբ չէ, որ զբաղվում է։ Նա նաև կատարողական արվեստի բնագավառում գործունեություն ծավալող ընկերություն ունի՝ «Շրջիկ կրկես» ՍՊԸ-ն։ 2014-ին կառավարությանն առընթեր Շենգավիթի հարկային տեսչությունը հայց է ներկայացրել դատարան՝ «Շրջիկ կրկես»-ից չկատարած հարկային պարտավորությունների համար ավելի քան 1 միլիոն դրամ բռնագանձելու համար։ Դատարանը բավարարել է հայցը։

Civilnet