Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸՄ) կեդրոնական վարչական ժողովի անդամ Վազգէն Եագուպեան «Զարկերակ»-ի հաղորդավար Արէն Քերթեշեանին հետ զրուցեց քորոնա ժահրի ստեղծած տագնապը յաղթահարելու ուղղութեամբ ՀԲԸՄ-ի նախաձեռնած ծրագիրներուն մասին։
ՀԲԸՄ-ը կ՛աջակցի Քորոնա ժահրի տագնապը յաղթահարելու ծրագիրներուն. զրոյց Վազգէն Եագուպեանի հետ
-
Սպասվում է հարկային եկամուտների 100 մլրդ դրամից ավելի թերակատարում. Վահե
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում հայտնում է հարկային եկամուտների թերակատարման ռիսկի մասին, որին 2024-ին կառերեսվի Հայաստանը: Պատճառը, նրա կարծիքով, այն է, որ աճ են արձանագրել ոչ հարկունակ ոլորտները: Դրանցից մեկը ոսկերչության ոլորտն է, որն անցած ամիսներին կրտուկ աճել էր ռուսական ոսկու վերարտահանման հաշվին:
-
Հունիսի դրությամբ Հայաստանը լքել է 10 308 արցախցի
Հունիսի 1-ի դրությամբ օդային և ցամաքային ուղիներով Հայաստանից հեռացել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 17 743 անձ, վերադարձել՝ 7 435-ը։ Այսինքն՝ հունիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և չի վերադարձել 10 308 արցախցի (Արցախի հաշվառում ունեցող անձ)։ Այս տվյալները ՍիվիլՆեթին է տրամադրել Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։ Մայիսի 1-ի համեմատ՝ Հայաստանից հեռացած Արցախի հաշվառում ունեցող անձանց թիվը ավելացել է 383-ով։ ՍիվիլՆեթը պարբերաբար տվյալներ է հրապարակում բռնի տեղահանված անձանց միգրացիայի վերաբերյալ։ Ներքոնշյալ գրաֆիկում տվյալները ստացվել են տարբեր ամիսներին ԱԱԾ արված հարցումների հիման վրա։ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին […]
-
Կառավարությունը 1,7 մլրդ դրամ ուղղեց լուծարվող ANIF-ի պարտավորությունների ու ծախսերի
Կառավարությունը հունիսի 27-ին որոշեց 1,7 միլիարդ դրամ ուղղել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի պարտավորությունների մարմանը։ Համապատասխան որոշումը որպես չզեկուցվող հարց ներառված էր կառավարության նիստի օրակարգում։ Ըստ որոշման հիմնավորման՝ այդ գումարն ուղղվում է ANIF-ի «պարտավորությունների մարման և 2024-ի պահպանման ծախսերի համար»։ Այս ամենը կատարվում է ANIF-ի լուծարման ֆոնին, որի որոշումը կայացվել է այս տարվա մարտին, իսկ մայիսի 23-ին կառավարությունը որոշեց մինչ ֆոնդի լուծարումը դրա կառավարումը հանձնել պետական գույքի կառավարման կոմիտեին։ Նշված 1,7 միլիարդ դրամը կառավարությունը որոշել է հայթայթել ANIF-ի դուստր ձեռնարկությունից՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդից։ Կառավարության որոշումից, դրա հիմնավորումներից պարզ չի դառնում, թե որքա՞ն է ANIF-ի պարտավորությունների ընդհանուր ծավալն ու ինչ […]
-
Միրզոյանը վերահաստատում է՝ Հայաստանը պատրաստ է մեկ ամսում խաղաղության պայմանագիր
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայում իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին խոսել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների մասին։ «Ադրբեջանի հետ գրեթե վերջնականացրել ենք խաղաղության համաձայնագրի սևագրի տեքստը։ Հայաստանը պատրաստ է մեկ ամսում ամբողջությամբ ավարտին հասցնել այն և խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։ Ես չեմ կարող ասել, որ մենք տեսնում ենք դրական արձագանք Ադրբեջանից այս առաջարկին՝ ստորագրել խաղաղության համաձայնագիրը մեկ ամսում»,- ասել է նա։ Միրզոյանի համոզմամբ՝ Հարավային Կովկասում կոնֆլիկտի էջը փակելու և խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն կա։ Ըստ նրա՝ խաղաղությունը օգտակար կլինի տարածաշրջանի բոլոր երկրների ու ժողովուրդների համար։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին տեղեկացրել էր, որ Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի […]
-
Գառնի․ Եղիազարի ու Վահագնի վեճում մեռավ խնձորի այգին
Օրերս տարածված տեսանյութը, որում երևում է պտղատու այգու ոչնչացումը, սոցիալական ցանցերում մեծ արձագանք է գտել։ Դեպքը եղել է Գառնիի հողատարածքներից մեկում, որտեղ հունիսի 24-ին հատվել է 120 պտղատու ծառ։ Ծառերը տնկել ու խնամել էր Եղիազար Բաղդասարյանը, կտրել՝ Վահագն Ղազարյանը։ Ըստ Կադաստրի կոմիտեի տեղեկանքի՝ հողամասը պատկանում է Վահագն Ղազարյանին։ Եղիազար Բաղդասարյանը պնդում է, որ այն իրենն է։
-
Մոտ ապագայում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե կլինի, կարծում է Ալեն
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Լատվիա այցի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանի «հասարակությունը Եվրամիության մաս լինելու որոշում ունի»։ Նրա կարծիքով՝ առաջիկայում այդ հարցով հանրաքվե կանցկացվի և «ժողովուրդը կասի՝ այո»։ «Մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործողությունները նույնն է, ինչ Ուկրաինայում, ուղղակի գործող ուժերն են այլ։ Մեզ անհրաժեշտ է աջակցություն՝ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար ։ Մենք ոչ մի տարածքային պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ։ Այն ամենն, ինչ մեզ անհրաժեշտ է՝ Ադրբեջանի կառավարության ցանկությունն է՝ խաղաղություն հաստատել։ Եվ դրանում մեզ անհրաժեշտ է և Լատվիայի, և եվրոպական մյուս գործընկերների օգնությունը։ Մենք կիսում ենք Լատվիայի և ԵՄ արժեքները, ուստի մեզ աջակցություն է պետք Եվրամիության ընտանիքի լիիրավ […]
-
Դեբեդի վարարումից տուժած ագրոբիզնեսին վարկային տարկետում կտրվի
Կառավարությունը կաջակցի Լոռու ու Տավուշի ագրոբիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք տուժել են մայիսի 25-26-ի հեղեղների հետևանքով։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 27-ի նիստում։ Խոսքը այն ագրոընկերությունների մասին է, որոնք գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շահառուներ են։ «Լոռու և Տավուշի մարզերում ագրոպարենային ոլորտում տնտեսավարող մի շարք շահառուների մոտ առաջացել են խնդիրներ՝ վարկի մայր գումարի և տոկոսադրույքի հերթական վճարումները ու մարումը սահմանված ժամկետներում իրականացնելու հարցում։ Ինչի արդյունքում, շահառուները կարող են դուրս մնալ ծրագրի շրջանակից և զրկվել աջակցությունից օգտվելու հնարավորությունից»,- նշված է որոշման հիմնավորումներում։ Ըստ կառավարության՝ կա նման շուրջ 100 վարկառու՝ 150 մլն դրամ վարկային մնացորդով։ Կառավարության որոշմամբ՝ այս ընկերությունների համար կտրվի […]
-
Սարյան-Պարոնյան փողոցների միջև ընկած 13 հազար քմ հողամասը կճանաչվի հանրային
Երևանի Սարյան և Պարոնյան փողոցների միջև ընկած ավելի քան 13 200 քառակուսի մետր մակերեսով հողամասը կճանաչվի հանրային գերակա շահ։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հունիսի 27-ի նիստում։ Այդ 13 200 քառակուսի մետր մակերեսը ընդգրկում է նաև պետական սեփականությամբ հողամասեր: Հաշվի առնելով, որ Սարյան փողոցի «Հայփոստ»-ի շենքի հիման վրա իրականացվելու է «Համաշխարհային առևտրի կենտրոն» քաղաքաշինական ծրագիրը, առաջարկվում է պետական հողամասերը օտարել ուղղակի վաճառքի ձևով։ Այս ծրագրի իրականացմամբ կկառուցվեն կոնֆերանս դահլիճներ՝ միջազգային ֆորումների, գագաթնաժողովների և այլ միջոցառումների իրականացման համար, մշակութային հարթակ՝ համերգասրահ, ցուցասրահներ ժամանակակից արվեստագետների համար, «EXPO» սրահ, գործարար կենտրոն՝ նոր ստարտափների, նախաձեռնությունների և գործարար ակտիվության ծավալելու համար։