Գլխավոր Լրահոս

Դեռ դեկտեմբերին ռուսական կողմին և ԿԽՄԿ-ին փոխանցվել են գերիների ամբողջական ցանկերը․ Ավինյանի գրասենյակ

Դեռ դեկտեմբերին ռուսական կողմին և ԿԽՄԿ-ին փոխանցվել են գերիների ամբողջական ցանկերը․ Ավինյանի գրասենյակ
Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելը։ «Ռազմագերիների հարցով ցանկացած խնդրի Հայաստանը մոտենում է ամենայն պատասխանատվությամբ և զերծ է մնում ձևակերպումներից, որոնք կարող են վնասել մեր հայրենակիցների արագ և անվտանգ հայրենադարձման գործընթացին: Ինչ վերաբերում է գերիների մասով հայկական կողմի ներկայացրած ցուցակներին, ապա դրանց թվային տվյալների խորհրդապահական բնույթը հաշվի առնելով, հարկ է սոսկ տեղեկացնել, որ դրանք ներկայացվել են պարբերաբար՝ մի քանի փուլով՝ ըստ թարմացումների: Ընդ որում՝ դեռևս դեկտեմբեր ամսին ռուսական կողմին և ԿԽՄԿ փոխանցվել են ամբողջական ցանկերը»,- ասված է հաղորդագրությունում։ Ավելի վաղ ռազմագերիների հարցին անդրադարձել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ այդ խնդիրը բավական երկար քննարկվել է: Ի սկզբանե այս հարցում հեևյալ խնդիրն էր դրված, որ հայկական և ադրբեջանական կողմերը կազմեն այն անհայտ կորած անձանց ցուցակները, որոնց նրանք ցանկանում են դուրս բերել գերությունից: Ադրբեջանը ներկայացրել է նման ցուցակ, քանակն աննշան էր: Նրանք բոլորը ոչ միանգամից, բայց վերադարձվել են: Դրանից հետո ադրբեջանական կողմից անհայտ կորածների, գերիների կամ այլ պահվող անձանց ցուցակներ չեն ներկայացվել», - ասել է Լավրովն ու հավելել, որ հայկական կողմն այդ ցուցակները ներկայացրել է «ոչ միանգամից և ոչ ամբողջական»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում