Գլխավոր Լրահոս

Հադրութում 3 քաղաքացիական անձանց աճյուններ են հայտնաբերվել, Ջաբրայիլում՝ 1 զինծառայողի

Հադրութում 3 քաղաքացիական անձանց աճյուններ են հայտնաբերվել, Ջաբրայիլում՝ 1 զինծառայողի

Որոնողական աշխատանքների արդյունքում Ջաբրայիլում հայտնաբերվել է 1 զոհված զինծառայողի և Հադրութում՝ 3 քաղաքացիական անձանց աճյուններ: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Հայտնի է քաղաքացիական անձանց ինքնությունը: Հադրութի Դրախտիկ գյուղում հայտնաբերվել է տարեց կնոջ՝ Մարինա Հայրապետյանի մարմինը: Հադրութի Ազոխ գյուղից՝ այգում, հայտնաբերվել են Սերժիկ Ավագյանի և Յուրա Առուշանյանի մարմինները: Նրանք նույնպես տարեց անձինք են: Նշանակվել է դատաբժշկական  փորձաքննություն քաղաքացիական անձանց զոհվելու հանգամանքները պարզելու համար»,- ասաց նա։

Հունան Թադևոսյանի խոսքով՝ Ջաբրայիլում էլ հայտնաբերվել է 1 զինծառայողի աճյուն, որը նախնական տվյալներով, կամավորական է:

Նրա տեղեկացմամբ՝ նոյեմբերի 13-ից մինչ օրս որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1251 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ:

«Այսօր՝ հունվարի 22-ին, որոնողական աշխատանքները շարունակվելու են Ֆիզուլու, Իշխանաձորի ու Այգեհովիտի, ինչպես նաև Որոտանի Դավթոմաս ուղղություններով»,- հայտնեց Հունան Թադևոսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում