Գլխավոր Լրահոս

«Ճշմարտությունը վերականգնված է». Կրեմլն արձագանքել է «Իսկանդերի» մասին Փաշինյանի խոսնակի հայտարարությանը

«Ճշմարտությունը վերականգնված է». Կրեմլն արձագանքել է «Իսկանդերի» մասին Փաշինյանի խոսնակի հայտարարությանը

Կրեմլում բավարարված են Երևանից հնչող այն հայտարարություններով, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո եկել է այն եզրակացության, որ իրեն սխալ են զեկուցել «Իսկանդերների» մասին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Շատ կարևոր է, որ ճշմարտությունն այդ հարցում վերականգնված է», - ասել է Պեսկովը:

Անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ պատերազմի ժամանակ «Իսկանդերի» կիրառումից հետո այն ընդամենը 10 տոկոսով էր պայթել։ Հայտարարությունը քննադատության է արժանացել ռուսաստանյան քաղաքական և փորձագիտական շրջանակներում, իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ «պարոն Փաշինյանին, հավանաբար, մոլորեցրել են․ «Իսկանդերը» հակամարտության ժամանակ չի կիրառվել»։

Այսօր՝ մարտի 1-ին, վարչապետի մամուլի քարտուղարը հայտնեց, որ Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Իսկանդերի մասին հայտարարությունը և «առկա փաստերի ու տեղեկությունների համեմատության արդյունքում ՀՀ վարչապետը եկել է այն եզրակացության, որ տվյալ իրավիճակի վերաբերյալ իրեն սխալ է զեկուցվել»: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում