Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը Երևանում անդրադարձել են Ադրբեջանում գործող ռազմագերիների վերադարձման հարցին։ Այս մասին հայտնում է Հայաստանի դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020-ին տեղի ունեցած պատերազմից հետո տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը խոչընդոտող գործոնները: Արթուր Դավթյանը նշել է, որ միայն 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործումը՝ կապված բոլոր ռազմագերիների վերադարձման և հումանիտար բնույթի հարցերի լուծման հետ, կարող է տարածաշրջանում տևական խաղաղության, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության երաշխիք հանդիսանալ։ Արթուր Դավթյանը հավելել է, որ Հայաստանի դատախազությունը պարբերաբար ռուսական կողմին տրամադրում է հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալներ և ապացույցներ, ինչի առնչությամբ Ռուսաստանի դատախազությունը մշտական կապի մեջ է ադրբեջանական կողմի հետ»,- «ֆեյսբուքի» իր էջում գրել է Խաչատրյանը։
ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ հունվարի 12-ին Մոսկվայում տեղի էր ունեցել եռակողմ հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանի, Քյամրան Ալիևի և Իգոր Կրասնովի մասնակցությամբ:
https://civilnet.am/news/546440/%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%af%d5%ab%d6%80%d5%a1%d5%bc%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a9%d5%a1%d6%81%d5%ab%d5%af-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%b6%d5%af%d5%b5%d5%a1%d5%ac-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%b8%d6%81%d5%b6%d5%a5%d6%80-188-%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%a3%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%a2%d5%a5%d6%80%d5%b5%d5%a1%d5%ac%e2%80%a4-%d5%a1%d5%a3%d5%b6/
Civilnet











