Գլխավոր Լրահոս

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը երկարաձգվեց ևս վեց ամսով

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը երկարաձգվեց ևս վեց ամսով

Հայաստանի կառավարությունը ևս վեց ամսով կշարունակի արգելել թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան։ Համապատասխան որոշումն ընդունվեց հունիսի 24-ի կառավարության նիստում։ 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ սա պետք է դիտարկել ոչ թե պարզապես տնտեսական սանկցիա Թուրքիայի նկատմամբ, այլ Հայաստանի կողմից, այլ հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսավորման դադարեցում։ 

«Մենք ոուսումնասիրություն ենք կատարել, թե ինչ է եղել նախորդ վեց ամիսներին։ Կարող ենք արձանագրել, որ Թուրքիայից ներմուծումները դադարել են մոտ 70 տոկոսով, կտրուկ փոխվել է ներմուծվող ապրանքների կազմը, եթե առաջ ավիավառելիք, ցիտրուսային մրգեր, մաքրող միջոցներ, բանջարեղեն, տրիկոտաժի գործվածք էր ներմուծվում, ապա հիմա՝ շինանյութ, տրիկոտաժե գործվածք ու բնական կաշի է ներմուծվում»,- հայտարարեց նախարարը։ 

Թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգո սահմանվեց 44-օրյա պատերազմից հետո։ Արգելքը ներառում է ոչ թե թուրքական հումքը, այլ վերջնական պատարստի ապրանքը։ 

Այս տարվա ապրիլի վերջին կառավարությունը որոշել էր թույլատրել թուրքական արգելված ապրանքացանկից մի շարք ապրանքների ներմուծումը։

Թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու որոշումը կայացվել էր պատերազմի օրերին՝ 2020-ի հոկտեմբերին։ Որոշումն ուժի մեջ է մտել դեկտեմբերից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում