Օսմանեան ճարտարապետութեան մէջ հայկական հետքը ո՞րքան ծանօթ է միջազգային ճարտարապետագիտութեան։ Սուրիոյ եւ Լիբանանի թանգարանային համալիրներուն մէջ հայկականութիւնը ո՞րքան ներկայ է։ Հայաստանի հանրապետութիւնը արդի միջազգային ճարտարապետական աշխարհի քարտէսին մէջ ի՞նչ տեղ կը գրաւէ։ Այս մասին Քալիֆորնիոյ համալսարանի Տէյվիսի մասնաճիւղի արուեստի պատմութեան փրոֆէսէօր Հեղնար Ձէյթլեան Վատենփա զրուցեց «Զարկերակ»-ի հաղորդավար Արէն Քերթեշեանի հետ։
Հայկական ճարտարապետութեան քարտէս. զրոյց՝ Իսլամական աշխարհի, Հայաստանի ու Արցախի մասին
-
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը պահանջել Բաքվում
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել՝ կոչ է անելով միջազգային հանրությանը պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը: Արբեջանական դատարանը մայիսի 16-ին հերթական անգամ երկարաձգել է հայ բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ Վարդանյանը 2023-ի սեպտեմբերի 27-ից ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում։ «Ութ ամիս շարունակ Ադրբեջանի իշխանություններն արհամարհել են միջազգային իրավունքը և մարդկային արժանապատվությունը՝ Ռուբեն Վարդանյանին պահելով անազատության մեջ՝ առանց դատավարության և պատշաճ գործընթացի։ Նրանք շարունակում են հրաժարվել հայտնել, թե երբ տեղի կունենա պատշաճ դատավարություն կամ լսումներ` իրենց, այսպես կոչված, «մեղադրանքների» հիման վրա: Վարդանյանի կալանքը ևս հինգ ամսով երկարաձգելու այս որոշումը՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգի, […]
-
Կանադահայոց թեմը հերքում է Բագրատ սրբազանին վերագրվող ֆինանսական չարաշահումները
Կանադահայոց թեմի առաջնորդարանը հայտարարություն է տարածել թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին վերագրվող ֆինանսական չարաշահումների վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Կանադահայոց թեմի կանոնադրության համաձայն՝ թեմի վարչական և Ֆինանսական հարցերի մասին որոշումները կայացնում է թեմական խորհուրդը և ոչ թե առաջնորդը, ուստի վերագրել առաջնորդին զանցանքներ, որոնց իրավասությունը նա չի ունեցել կանոնադրության համաձայն, հերյուրանք է և զրպարտություն: Անարդար է հետադարձ կատարել այդ օրերի հատուկ հարցերին և երևույթներին՝ առանց մանրամասնելու բոլոր տվյալները։ Վստահաբար կարող ենք շեշտել, թե Գերշ. Տ. Բագրատ Սրբազանը տքնաջան աշխատել է լավագույն լուծումների հանգելու համար։ Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում […]
-
Անտառում՝ 35 տարի. Ժորա Ոսկանյանի պատմությունը
Ժորա Ոսկանյանն արդեն 35 տարի է՝ ապրում է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղին պատկանող Քոլագիր կոչվող անտառային հատվածում։ Մինչև 2000 թվականը այստեղ 13 ընտանիք էր ապրում, հետո մնաց Ժորայի ընտանիքը։ Այսօր էլ նա այստեղ է՝ կնոջ հետ. զբաղվում են անասնապահությամբ, խոզաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Մսի իրացման խնդիր ունեն, քանի որ սպանդանոցները հեռու են իրենցից. միայն պանիր են վաճառում։ Կառավարությունն արգելում է անտառային տարածքում քարե շինություն կառուցել, իսկ նրանք վաղուց ուզում են իրենց վագոնն ու ախոռը քարե շինությամբ փոխարինել։ Այնուհանդերձ՝ նա ու կինը մտադիր չեն հեռանալ անտառից. անտառում հանգիստ է։
-
Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները
Մայիսի 16-ին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներ Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը, հայտնում է ՀՀ խորհրդարանի պաշտոնական կայքը։ «Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ»,- ասված է հաղորդագրությունում։ Հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվում։ *** Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները հանդիպել էին նաև մոտ երկու ամիս առաջ՝ մարտի 22-ին։ Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը․ «Կողմերը […]
-
Կիրանցում 4 շինություն կա, որը 1976-ի քարտեզով չի մնում ՀՀ
Սահմանազատումից հետո Կիրանցում գտնվող 4 շինություն և ճանապարհը անցնելու են ադրբեջանական կողմին։ Այդ մասին մայիսի 17-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Կիրանցում, այո, որոշակի խնդիրներ ունենք։ Ճանապարհի մասով մենք լուծումներ ունենք, այս պահին ճանապարհի մասով որևէ խնդիր չկա։ Երկարաժամկետ ինչ խնդիրներ էլ լինեն, լուծելու ենք։ 4 շինություն կա, որը 1976-ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում։ Այդ 4 շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը՝ խանութ-վագոն, որը այս պահին չի աշխատում, մեկը ավտոտնակ է։ Այդ բոլոր խնդիրները կառավարությունը հասցեագրելու է, բոլոր խնդիրները լուծելու ենք։ Ճանապարհն էլ ենք կառուցելու, որը ամբողջովին ՀՀ տարածքով է անցնելու։ Մենք համոզված […]
-
Արմեն Գրիգորյանը հերքել է Դմիտրի Պեսկովի՝ սահմանապահների մասին հայտարարությունը
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերքել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե հայկական կողմը խնդրել է, որ ռուս սահմանապահները մնան Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանին։ «Մենք նման խնդրանք չենք ունեցել»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է և Մոսկվան էլ ընդունել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում միայն հայ սահմանապահները ծառայություն իրականացնեն, ինչպես նաև որ ռուս սահմանապահները դուրս գան հայ-ադրբեջանական սահմանին գոյություն ունեցող 17 կետերից և Սիսիանի ու Գորիսի բազաներից։ «Նրանք հարցրել են՝ արդյոք Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմաններից նո՞ւյնպես ուզում եք, որ դուրս գանք։ Մենք ասել ենք, որ այս՝ «Զվարթնոց», 17 կետեր, Սիսիանի […]
-
Վրաստանում Օտարերկրյա գործակալների մասին օրենքի շուրջ կրքերն ավելի են թեժանում
Նյութը պատրաստվել է OC Media-ի լայվ բլոգի հիման վրա։ Ցուցարարները փակել են Հերոսների հրապարակը՝ Թբիլիսիի կենտրոնում գտնվող գլխավոր խաչմերուկը։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։ Վրաստանում իրավիճակը մնում է լարված այն բանից հետո, երբ խորհրդարանը երեքշաբթի երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը, ըստ իրավապաշտպանների՝ կարող է օգտագործվել քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին լռեցնելու համար։ Երկրում ստեղծված իրավիճակի, երկրի ներքին գործերին միջամտելու համար վրացի և օտարերկրյա տարբեր պաշտոնյաներ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին։ Միևնույն ժամանակ մի քանի լրագրող է ազատվել աշխատանքից ոստիկանական բռնությունները դատապարտելու համար, ձերբակալվել է երկու ցուցարար, որոնց մինչև վեց տարվա ազատազրկում է սպասվում։ Վրաստանում հակակառավարական ցույցերին միացել […]
-
Ադրբեջանում ընդդիմադիր գործիչ է սպանվել
Այթան Ֆարհադովա, OC Media Բաքվում սպանվել է Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության անդամ Նաթիգ Մեհդին։ Սպանության մեջ մեղադրվում է նույն հիմնարկի աշխատակիցը։ Մեհդիի անհետ կորած լինելու մասին մայիսի 9-ին հայտնել է նրա եղբորորդին, իսկ ՆԳՆ-ն և դատախազությունը նրա մահվան մասին տեղեկությունը հրապարակել են մայիսի 14-ին: Մեհդիին հուղարկավորել են երկու օր անց։ Գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ սպանության մեջ մեղադրվում է Մեհդիի գործընկեր Էլսևար Իսլամովը։ «Մուսավաթ» կուսակցության անդամն աշխատել է Բաքվի դպրոցում որպես անվտանգության աշխատակից, իսկ Իսլամովը եղել է դպրոցի ֆինանսական տնօրենի տեղակալը: «Մուսավաթ» կուսակցության խոսնակ Մուստաֆա Հաջիբեյլին OC Media-ին ասել է, որ հնարավոր է՝ Իսլամովը իշխող կուսակցության անդամ է, և նրանց քաղաքական […]