Գլխավոր Լրահոս

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանավորվեց

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանավորվեց

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին սեպտեմբերի 30-ին հայտարարեց նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը՝ դուրս գալով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրից:

«Առաջադրված մեղադրանքում պարոն Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչել։ Նա դատարանում տվել է պարզաբանումներ։ Մենք պայքարը շարունակելու ենք»,- ասաց պաշտպանը` հավելելով, որ «քրեական գործում կան այնպիսի տեղեկություններ, որոնք հերքում են մեղադրանքը»։

Սեպտեմբերի 30-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, նույն ինքը՝ «Պատրոն Դավիթը», որպես մեղադրյալ են ներգրավվել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան  2 մլրդ դրամ գումար հափշտակելու գործով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում