Գլխավոր Լրահոս

Փաշինյանը և Ալիևը համաձայնել են հանդիպել

Փաշինյանը և Ալիևը համաձայնել են հանդիպել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցներից հետո համաձայնել են դեկտեմբերի 15-ին հանդիպում անցկացնել Բրյուսելում՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին նշվում է Շառլ Միշելի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

«Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է Բրյուսելում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։ Առաջնորդները պայմանավորվել են հանդիպել Բրյուսելում, որպեսզի քննարկեն տարածաշրջանային իրավիճակը և լարվածությունը հաղթահարելու ուղիները բարգավաճ և կայուն Հարավային Կովկասի համար, որին աջակցում է ԵՄ-ն»,- նշվում է հաղորդագրությունում:

Հեռախոսազրույցների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են կապի ուղիղ գիծ հաստատել պաշտպանության նախարարների մակարդակով, որը կծառայի միջադեպերի կանխարգելման մեխանիզմին:

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ Բրյուսելում հանդիպելու վերաբերյալ համաձայնությունը կայացվում է այն բանից հետո, երբ պաշտոնական Մոսկվան հայտարարել է՝ եռակողմ հանդիպման շուրջ կոնսենսուս չկա։

https://civilnet.am/news/640310/%d5%a5%d5%bc%d5%a1%d5%af%d5%b8%d5%b2%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80-%d5%af%d5%b8%d5%b6%d5%bd%d5%a5%d5%b6%d5%bd%d5%b8%d6%82%d5%bd-%d5%a7-%d5%a1%d5%b6%d5%b0%d6%80%d5%a1%d5%aa%d5%a5%d5%b7%d5%bf%e2%80%a4-%d5%ac%d5%a1%d5%be%d6%80%d5%b8%d5%be/

***

Ավելի վաղ եռակողմ հանդիպման անցկացման մասին հայտարարել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա հայտնել էր, որ նախապատրաստվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպում՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ, սակայն, հայտարարել էր, որ եռակողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն չկա։

Փաշինյանի հայտարարությանը հաջորդել է Պեսկովի մեկ այլ հայտարարություն՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպումը նախապատրաստվում է, սակայն ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում