Գլխավոր Լրահոս

Հայաստանի ԱԳՆ-ն նշում է, որ Թուրքիայի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում

Հայաստանի ԱԳՆ-ն նշում է, որ Թուրքիայի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումն անցկացվել է կառուցողական մթնոլորտում։

«Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,- ասված է հաղորդագրությունում։

Արտգործնախարարությունից նշում են, որ երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի «պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»։

Այսօր՝ հունվարի 14-ին, Մոսկվայում անցկացվել են Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպումը։ Բանակցությունները տևել են 1,5 ժամ։ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Անկարան հատուկ ներկայացուցիչ է նշանակել Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում