Գլխավոր Լրահոս

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի նախկին տնօրենը 15 միլիարդ դրամ է վերականգնել բյուջե

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի նախկին տնօրենը 15 միլիարդ դրամ է վերականգնել բյուջե

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ավելի քան 15 միլիարդ դրամ է վերականգնել պետական բյուջե՝ քրեական գործով պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու համար։ Այդ մասին հայտնում է Պետեկամուտների կոմիտեն։ 

ՊԵԿ-ում քննված քրեական գործով պարզվել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի նախկին տնօրենը (խոսքն ըստ էության կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովի մասին է - խմբ․) «հատուկ մշակված և կիրառված սխեմայով կատարել է ԶՊՄԿ արտադրանքի՝ պղնձի խտանյութի շուկայականից էականորեն ցածր արժեքով մատակարարման գործարքներ, որի հետևանքով ընկերության հարկվող շահույթը պակաս է ցույց տրվել ու արդյունքում պետական բյուջե  չի վճարվել ավելի քան 15 միլիարդ դրամ»։ 

Ըստ ՊԵԿ քննչական վարչության՝ կոմբինատը Արաբական Միացյալ Էմիրություններում ձևականորեն հիմնված ընկերության հետ կնքել է խտանյութի էականորեն էժան գնով առքուվաճառքի պայմանագրեր, սակայն խտանյութն իրականում վաճառել է իրական գնորդի՝ միջազգայի ընկերության, որը զբաղվում է խտանյութի վերամշակմամբ։ 

Մհեր Պոլոսկովն այս գործով եղել է մեղադրյալ։ Նա վերականգնել է 15 միլիարդ դրամը ու ինչպես ՊԵԿ-ն է նշում, գումարը վերականգնվել է ոչ թե Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի ակտիվներից, այլ անձնական միջոցներից։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում