Գլխավոր Լրահոս

«Ռուսական կողմը ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ չի թույլատրել՝ սադրանքներից խուսափելու համար»

«Ռուսական կողմը ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ չի թույլատրել՝ սադրանքներից խուսափելու համար»

Ռուսաստանի իշխանությունները հայկական կողմին պարզաբանել են, որ Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների մուտքը չի թույլատրվել Արցախ՝ հնարավոր սադրանքներից խուսափելու նկատառումով․ ապրիլի 13-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այդ մասին հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Այն պահից սկսած, երբ հայտնի դարձավ, որ պատգամավորները չեն կարողանում  Լաչինի միջանցքով մուտք գործել Ղարաբաղ, կապի մեջ ենք եղել Ռուսաստանի իշխանությունների, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, ու մեզ հավաստիացրել են, որ Ղարաբաղ մուտքը Արցախ չի թույլատրվում սադրանքներից զերծ մնալու նկատառումներով»,- պարզաբանեց Միրզոյանը։ 

Վերջինս նաև ասաց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքով շարժի սահմանափակում ՀՀ քաղաքացիների համար չկա ու չի կարող լինել․ ԱԺ պատգամավորները պիտի անարգել մուտք ունենան Ղարաբաղ։ 

Ռուս խաղաղապահները ապրիլի 12-ին Հայաստանի խորհրդարանի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների մի խումբ պատգամավորների առանց բացատրությունների չեն թույլատրել մուտք գործել Արցախ։

https://civilnet.am/news/657568/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a3%d5%a1%d5%b4%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6-%d5%a9%d5%b8%d6%82%d5%b5%d5%ac-%d5%b9%d5%a5%d5%b6-%d5%bf%d5%be%d5%a5%d5%ac-%d5%b4%d5%bf%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad/

Թեմային ապրիլի 13-ին՝ ավելի վաղ, ԱԺ-ում անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում