Գլխավոր Լրահոս

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատը որևէ մեկը չի չեղարկել․ ՀՀ ԱԳՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատը որևէ մեկը չի չեղարկել․ ՀՀ ԱԳՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորմանը, և այս մանդատը որևէ մեկը չի չեղարկել։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի նշանակմանը Բաքվի կոշտ արձագանքին։

Օգոստոսի 25-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր Ֆիլիպ Ռիքերին Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական նշանակելու մասին։ Այս պաշտոնում Ռիքերը կատարելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի գործառույթները։

Այս որոշմանը հաջորդել էր Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, որում նշված էր, թե «․․․գրեթե չգործող Մինսկի խմբին վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման»։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել էին նաև, թե «ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է»՝ հավելելով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ԼՂ հարցի հետ կապելը «որևէ կերպով չի նպաստի այդ հարաբերությունների կարգավորմանը»։

Պետքարտուղարության ներկայացուցիչն էլ, ի պատասխան Բաքվի, հայտարարել է, որ Ռիքերի նշանակմամբ ԱՄՆ-ը նպատակ ունի հասնելու հայ-ադրբեջանական համապարփակ խաղաղությանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում