Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխության գործընթաց, հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
«Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։
Փետրվարի 13-ին Արցախի Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը:
***
2022-ի մայիսին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կրկին Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությամբ էր հանդես եկել։ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում ասվում էր, որ Արցախում խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցկացվելու են առանձին՝ համապատասխանաբար 2023 և 2024 թվականներին: Նախատեսվում էր նաև նախագահական համակարգից անցում կատարվել կառավարման կիսանախագահական համակարգի:
2022-ի նոյեմբերին Արայիկ Հարությունյանը հետ էր կանչել Սահմանադրության փոփոխության նախագիծը՝ «ներքին պառակտումից ու լարվածությունից» խուսափելու համար։
https://civilnet.am/news/681505/%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%ab-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d5%ad%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%ad%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a1%d5%b7%d6%83%d5%b8%d5%a9%d5%a8/
Civilnet











