Գլխավոր Լրահոս

Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ ջանքերով վերականգնել Անիի կամուրջը

Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ ջանքերով վերականգնել Անիի կամուրջը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը նշանակալի է անվանել։ 

Փետրվարի 15-ին Անկարայում կայացած հանդիպմանը հետևած համատեղ հայտարարության ժամանակ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Հայաստանին շնորհակալություն է հայտնել երկրաշարժից հետո ցավակցությունների, փրկարարներ և հումանիտար բեռներ ուղարկելու համար․ «Հավատում ենք, որ այս օգնությունը կնպաստի կարգավորման գործընթացին»,- ասել է Չավուշօղլուն։

«Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը կնպաստի տարածաշրջանում կայունությանը և զարգացմանը։ Գործընկերոջս՝ Միրզոյանի հետ խոսեցինք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռնարկվելիք քայլերի մասին։ Սահմանային կամուրջների հետ կապված գործընթացները շարունակվում են, ուսումնասիրությունների արդյունքները պատրաստ են։ Սահմանային ճանապարհների հետ կապված արդեն քայլեր կան, որոնք կարող ենք անել։ Այդ ուղղությամբ աշխատանքներին նոր թափ հաղորդելու շուրջ այսօր համաձայնության հասանք»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։

Արարատ Միրզոյանն էլ իր խոսքում վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում ՀՀ-ի պատրաստակամությունն ու ձգտումը: 

«Մեր այսօրվա հանդիպումը պայմանավորված է բազում կյանքեր խլած աղետով, սակայն այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում, ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու, և մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի պատրաստակամությունը և ձգտումը: Այսօր մենք քննարկել ենք այս գործընթացին վերաբերվող որոշակի դետալներ, ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»,- ասել է Միրզոյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում